Անցնել բովանդակությանը

Իրավունքի և միջազգային հարաբերությունների ինստիտուտ

Ինստիտուտում մասնագիտական կրթությունն իրականացվում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգին /ECTS/, ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուտի գիտական խորհրդի կողմից հաստատած ՄԿԾ-ին համապատասխան՝ պրոֆեսորադասախոսական որակյալ կազմի կողմից, օժտված տեսական  և պրակտիկ գիտելիքներով։

Իրավագիտության ֆակուլտետը ստեղծվել է 1991 թվականին, իսկ  2014թ. վերանվանվել է իրավագիտության և միջազգային հարաբերությունների:

Ինստիտուտում ձևավորված ուսանողամետ քաղաքականության արդյունքում շեշտադրում է կատարվում դասավանդման և ուսումնառության մեթոդաբանությանը, կրթական վերջնարդյունքների ձևավորմանը, անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և կարողություններով մասնագետներ պատրաստելուն՝ ազգային և միջազգային աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար։

Ինստիտուտում գործում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից հիմնադրած իրավաբանական կլինիկան, որտեղ ուսանողները ստանում են հիմնարար գիտելիքներ, ձեռք բերում գործնական հմտություններ, իրավական գիտելիքները կիրառելու կարողություններ՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

Ինստիտուտը համագործակցում է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների,  ՀՀ իրավապահ մարմինների, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության, ՀՀ Փաստաբանների պալատի, մասնավոր փաստաբանական գրասենյակների, Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան և մշակույթի կենտրոնի, ՀԿ սեկտորի և այլ մասնագիտացված կառույցների հետ: Ուսանողների գործնական պարապմունքները իրականացվում են պետական մարմիններում։

Ինստիտուտի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։

մասնագիտություններ

Բակալավրիատ «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա ուսուցման տևողությունը՝ 4 տարի

Բակալավրիատ «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի հեռակա ուսուցման տևողությունը՝ 5 տարի

Մագիստրատուրա «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի առկա ուսուցման տևողությունը՝ 2 տարի

Բակալավրիատ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության բակալավրիատի առկա ուսուցման տևողությունը՝ 4 տարի

Մագիստրատուրա «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության մագիստրատուրայի առկա ուսուցման տևողությունը՝ 2 տարի

Այսօր «Հայբուսակ» համալսարանում սովորում է ավելի քան 2 500 ուսանող՝ Հայաստանից և աշխարհի ավելի քան 30 երկրներից։
+ 0
Ավելի քան 35 տարվա պատմության ընթացքում համալսարանը կրթել և մասնագիտական ուղի է հարթել ավելի քան 15 000 շրջանավարտների համար
+ 0
Մենք համագործակցում ենք ավելի քան 10 առաջատար կլինիկաների հետ, որտեղ մեր ուսանողները անցնում են մասնագիտական պրակտիկա և ձեռք բերում գործնական փորձ։
+ 0

Միջազգային ուսանողներ

Անձնակազմ

Լիանա Մալխասյան

Լիանա Մալխասյան

Ինստիտուտի Տնօրեն
Սաթենիկ Տերոյան

Տերոյան Սաթենիկ

Ինստիտուտի տնօրենի օգնական
Սյուզաննա Պիպոյան

Պիպոյան Սյուզաննա

Իրավաբանական կլինիկայի համակարգող
Կրիմինալիստիկայի լաբորատորիա
Ավելին
Իրավաբանական կլինիկա
Ավելին
Փաստաբանական գրասենյակ
Ավելին
Իրավագիտություն և միջազգային հարաբերությունների ինստիտուտ · 2027–2028 ուս. տարի
ՖակուլտետներՕտարերկրյա ուսանողներՍփյուռքի և ԱՊՀ ուսանողներՀՀ քաղաքացի ուսանողներՄագիստրատուրա

Իրավագիտություն

1․350․000֏

550․000֏

550․000֏

550․000֏

Միջազգային հարաբերություններ

1․350․000֏

500․000֏

550․000֏

550․000֏

Իրավագիտություն և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Ֆակուլտետներ

Հաճախ տրվող հարցեր

«Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտում կրթությունը
կազմակերպվում է «Իրավագիտություն» և «Միջազգային հարաբերություններ» կրթական
ծրագրերով՝ բակալավրիատում և մագիստրատուրայում:

Բակալավրիատում կրթության տևողությունը 4 տարի է՝ առկա ուսուցման դեպքում, 5 տարի՝
հեռակա ուսուցման դեպքում:
Մագիստրատուրայում կրթության տևողություն 2 տարի է:

Մագիստրատուրայում կրթությունը իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով: