Հայոց լեզու և գրականություն
«Հայբուսակ» համալսարանի հումանիտար ֆակուլտետը հիմնադրվել է 1993 թվականին, այնուհետև միավորվելով դիզայնի և հագուստի մոդելավորման ֆակուլտետի հետ վերանվանվել և ստացել է ներկայիս անունը։ Ակադեմիայում կրթությունն իրականացվում է մի շարք մասնագիտություններով։
մասնագիտություններ
Ընդհանուր մանկավարժություն, մասնագիտացումը՝ Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա
Ընդհանուր մանկավարժություն, մասնագիտացումը՝ Հայոց լեզու և գրականություն
Մասնագիտական մանկավարժություն, մասնագիտացումը՝ Անգլերեն լեզու և գրականություն
Հոգեբանություն
Լրագրություն
Դիզայն
Հագուստի մոդելավորում
Բոլոր մասնագիտություններով իրականացվում է ուսուցում թե բակալավրի /4 տարի/ և թե մագիստրոսի /2 տարի/ կրթական ծրագրերով։ Բակալավրի ուսանողները, համաձայն գործող ուսումնական ծրագրի, անցնում են մանկավարժական և պլեներային պրակտիկա հանրապետության լավագույն դպրոցներում և կարի արտադրամասերում, իսկ մագիստրոսները անցնում են գիտահետազոտական պրակտիկա։ Ներկայումս Ակադեմիայում գործում են 3 ամբիոններ․
Առաջին տարվա դիմորդներ
Տրանսֆերային ուսանողներ
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՄԲԻՈՆ
Հայոց լեզվի ամբիոնը գործունեությունն իրականացնում է գիտելիքահեն և ուսանողակենտրոն կրթության սկզբունքներով՝ ապահովելով հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև դրանց առնչվող առարկաների դասավանդումը համալսարանի տարբեր կրթական ծրագրերում։
Ամբիոնում դասավանդվում են «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց լեզու և տերմինաբանություն», «Խոսքի մշակույթ», «Հայոց լեզու և դրա դասավանդման մեթոդիկա», «Գրականագիտության տեսություն», «Մանկական գրականություն և դրա դասավանդման մեթոդիկա» և այլ դասընթացներ։
Ամբիոնի դասախոսները իրականացնում են գիտամանկավարժական և հետազոտական գործունեություն, ղեկավարում ուսանողների կուրսային և ավարտական աշխատանքները, հեղինակ են գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնական ձեռնարկների։ Ամբիոնը կարևոր դեր ունի նաև օտարերկրյա ուսանողների հայոց լեզվի ուսուցման գործում։
Ամբիոնը համագործակցում է մշակութային և գիտական կառույցների, այդ թվում՝ Հայաստանի գրողների միության, տուն-թանգարանների և հայագիտական կենտրոնների հետ՝ մասնակցելով ուսումնաճանաչողական և գիտակրթական միջոցառումների կազմակերպմանը։
Գործունեության առաջնահերթություններից են կրթական ծրագրերի շարունակական բարելավումը, դասընթացների վերանայումն ու արդիականացումը, հեռավար ուսուցման հնարավորությունների զարգացումը և կրթության բովանդակության համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին։
Անձնակազմ
Նարեկ Մարտիրոսյան
- մասնագիտություններ
- Հոգեբանություն
- Լրագրություն
- Դիզայն
- Հագուստի մոդելավորում
- Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա
- Հայոց լեզու և գրականություն
- Անգլերեն լեզու և գրականություն
| «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա | ||||
|---|---|---|---|---|
| Ֆակուլտետներ | Օտարերկրյա ուսանողներին | Սփյուռքի և ԱՊՀ ուսանողներ | Հայաստանի ուսանողներին | Մագիստրատուրա |
Ընդհանուր մանկավարժություն մասնագիտացումը Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա | $1200 | 420․000֏ | 350․000֏ | 250․000֏ |
Ընդհանուր մանկավարժություն մասնագիտացումը-Հայոց լեզու և գրականություն | $1200 | 420․000֏ | 350․000֏ | 250․000֏ |
Մասնագիտայկան մանկավարժություն մասնագիտացումը-Անգլերեն լեզու և գրականություն | $1200 | 420․000֏ | 350․000֏ | 250․000֏ |
Հոգեբանություն | $1200 | 420․000֏ | 350․000֏ | 250․000֏ |
Դիզայն | $1200 | 420․000֏ | 350․000֏ | 250․000֏ |
Հագուստի մոդելավորում | $1200 | 420․000֏ | 350․000֏ | 250․000֏ |
Լրագրություն | $1200 | 420․000֏ | 350․000֏ | 250․000֏ |