Միջազգային կապերի բաժին

Ընդհանուր տեղեկություններ

Վերջին տասնամյակում ԵՀՀ-ն աստիճանաբար դարձել է միջազգային համալսարան՝ Հայաստանում օտարերկրյա ուսանողների ամենաբարձր տեսակարար կշռով (53%), միջազգային գիտաժողովներով և ընդլայնվող արտասահմանյան կապերով։ Այսօր «Հայբուսակ»-ում սովորում և դասավանդում են տարբեր մշակութային միջավայրերից եկած ուսանողներ և դասախոսներ։

ԵՀՀ-ն ավարտել են ավելի քան 30 երկրների ուսանողներ, և վերջին տասնամյակում այդ միտումը կայուն աճում է։ Օտարերկրյա ուսանողների թվով ԵՀՀ-ն Հայաստանի առաջատար բուհերից է։

ԵՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել անգլերենով կրթական ծրագրերի առաջարկման հարցում։ Դրանք կազմում են բոլոր ծրագրերի մեկ երրորդը։ Օտարերկրյա համալսարաններում որոշակի ժամանակահատվածում ուսանելիս վաստակած կրեդիտները ԵՀՀ-ում ամբողջությամբ ճանաչվում են։

Միջազգայնացման ռազմավարություն

ԵՀՀ-ի միջազգայնացման ռազմավարության գլխավոր նպատակն է բարձրացնել ուսուցման, դասավանդման և հետազոտությունների որակը և խթանել քաղաքացիական պատասխանատվությունը ԵՀՀ ուսանողների և աշխատակիցների շրջանում։ Մասնավորապես, այս ռազմավարությամբ ԵՀՀ-ն նպատակ ունի՝

ներգրավել տաղանդավոր ուսանողների և ճանաչված օտարերկրյա դասախոսների՝ ուսանողական կազմի բազմազանությունն ընդլայնելու և նրանց մշակութային ու կրթական փորձը հարստացնելու համար,

ամրապնդել համալսարանի դիրքերը և բարձրացնել նրա միջազգային ճանաչելիությունն ու հեղինակությունը։

Միջազգայնացման ռազմավարության ենթանպատակներն են միջազգային շարժունության ծրագրերի իրականացումը, ԵՀՀ-ի միջազգային կապերի ընդլայնումը և արտաքին շահակիցների ներգրավվածության մեծացումը։

Միջազգային նախագծեր

«Սիմուլյացիան բուհական բժշկական կրթության մեջ՝ պացիենտի խնամքի անվտանգության և որակի բարելավման համար» (SAFEMED+) նախագիծն ուղղված է Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում բուհական բժշկական կրթության կարևոր խնդիրների լուծմանը, որոնց արմատները հասնում են Խորհրդային Միության փլուզմանն ու խորհրդային կրթական համակարգի կազմալուծմանը։ SAFEMED+-ի ընդհանուր նպատակն է բարձրացնել բժշկական կրթության որակը՝ ուսումնական ծրագրերում ներդնելով բժշկական սիմուլյացիայի մեթոդներ։

Չնայած գործընկեր երկրների առաջադիմական քայլերին՝ արևմտյան արժեքների որդեգրման և կրթական համակարգերում արդի միտումների ներդրման ուղղությամբ, բուհական բժշկական կրթությունը, մասնավորապես ապագա բժշկական մասնագետների գործնական պատրաստվածությունը, տարածաշրջանային մակարդակում դեռևս մնում է թույլ օղակ։

SAFEMED+-ի հիմնական ազդեցությունը պացիենտի խնամքի անվտանգության և որակի բարձրացումն է՝ կլինիկական հմտությունների սիմուլյացիոն ուսուցման խթանման միջոցով, որը ներդրվում է ուսանողների համար կոմպետենցիաների վրա հիմնված բժշկական կրթության ուսումնական ծրագրում։

Անձնակազմ

Դավիթ Մամյան

Միջազգային համագործակցության և փոխանակումների համակարգող

Պորտիմաու, Պորտուգալիա

Լիսաբոն, Պորտուգալիա

Ալմադա, Պորտուգալիա