Միջազգային հարաբերություններ
Երևանի Հայբուսակ համալսարանի «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագիրը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են խորությամբ ուսումնասիրել միջազգային գործընթացները, համաշխարհային քաղաքականությունը և ժամանակակից աշխարհաքաղաքական միջավայրը։
Ծրագրի շրջանակում ուսանողները ձեռք են բերում գիտելիքներ միջազգային հարաբերությունների տեսության, համաշխարհային քաղաքականության, դիվանագիտության, միջազգային համագործակցության և արտաքին քաղաքականության վերաբերյալ։
Ուսումնառության ընթացքում զարգացվում են վերլուծական և քննադատական մտածողությունը, մասնագիտական հաղորդակցությունը, հետազոտական հմտությունները և միջազգային գործընթացները համակարգված վերլուծելու կարողությունը։
Կրթական գործընթացը համադրում է տեսական գիտելիքն ու գործնական փորձը։ Ուսանողները մասնակցում են բաց դասերի, մասնագիտական հանդիպումների, կլոր սեղանների, քննարկումների և ճանաչողական այցերի՝ հնարավորություն ստանալով ծանոթանալ ոլորտի մասնագետների փորձին և միջազգային հարաբերությունների գործնական դրսևորումներին։
Ծրագիրը նպաստում է միջազգային միջավայրում արդյունավետ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ հմտությունների ձևավորմանը և կարող է հիմք դառնալ պետական կառավարման, դիվանագիտական ծառայության, միջազգային և հասարակական կազմակերպությունների, հետազոտական կառույցների ու մասնավոր հատվածի տարբեր ուղղություններով կարիերա կառուցելու համար։
| Միջազգային հարաբերություններ | ||
|---|---|---|
| Բակալավրիատ | Մագիստրատուրա | |
Կրթության տևողությունը | 4 տարի (առկա) | 2 տարի (առկա) |
Կրեդիտների ծավալը | 240 ECTS | 120 ECTS |
- մասնագիտություններ
Առաջին տարվա դիմորդներ
Տրանսֆերային ուսանողներ
Անձնակազմ
Լիանա Մալխասյան
Տերոյան Սաթենիկ
Պիպոյան Սյուզաննա
- գործնական փորձ
| Իրավագիտություն և միջազգային հարաբերությունների ինստիտուտ | ||||
|---|---|---|---|---|
| Ֆակուլտետներ | Օտարերկրյա ուսանողներին | Սփյուռքի և ԱՊՀ ուսանողներ | Հայաստանի ուսանողներին | Մագիստրատուրա |
Իրավագիտություն | $2000 | 500․000֏ | 450․000֏ | 330․000֏ |
Միջազգային հարաբերություններ | $2000 | 500․000֏ | 450․000֏ | 330․000֏ |
Իրավագիտություն և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Ֆակուլտետներ
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ մասնագիտություններ կան Ձեր ինստիտուտում:
«Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտում կրթությունը
կազմակերպվում է «Իրավագիտություն» և «Միջազգային հարաբերություններ» կրթական
ծրագրերով՝ բակալավրիատում և մագիստրատուրայում:
Որքա՞ն է կրթության տևողությունը:
Բակալավրիատում կրթության տևողությունը 4 տարի է՝ առկա ուսուցման դեպքում, 5 տարի՝
հեռակա ուսուցման դեպքում:
Մագիստրատուրայում կրթության տևողություն 2 տարի է:
Որքա՞ն է կրթության տևողությունը:
Մագիստրատուրայում կրթությունը իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով: