Անցնել բովանդակությանը
Լուրեր

Միջազգային համագործակցությունը՝ «Հայբուսակ» համալսարանի զարգացման ուղի

Միջազգային համագործակցությունը՝ «Հայբուսակ» համալսարանի զարգացման ուղի

Այսօր համալսարանի հաջողությունը չափվում է ոչ միայն կրթության որակով, այլև միջազգային համագործակցության հնարավորություններով, կրթական ծրագրերի ճանաչելիությամբ և շրջանավարտների մասնագիտական ձեռքբերումներով։

Ինչպե՞ս է «Հայբուսակ» համալսարանը զարգացնում իր միջազգային կապերը, ի՞նչ հնարավորություններ է ստեղծում տարբեր երկրներից ժամանած ուսանողների համար, և ի՞նչ ճանապարհ են անցնում համալսարանի շրջանավարտները՝ միջազգային մասնագիտական հարթակներում իրենց տեղը գտնելու համար։ Միջազգային հավատարմագրումը, դիպլոմի ճանաչումը և շրջանավարտների հաջողությունները՝ համալսարանի զարգացման կարևորագույն ուղղություններն են։ Իսկ այդ ամենի հիմքում կրթության որակի շարունակական բարելավումն ու ապագայի նկատմամբ պատասխանատվությունն են։

Այսօր կրթության զարգացումն անհնար է պատկերացնել առանց միջազգային համագործակցության։ Գիտելիքի փոխանակումը, օտարերկրյա ուսանողների ու դասախոսների ներգրավումը, միջազգային գիտական կապերն ու շրջանավարտների մասնագիտական հաջողությունները ժամանակակից համալսարանի զարգացման կարևոր ցուցանիշներ են։  Հենց այս ճանապարն է անցնում «Հայբուսակ» համալսարանը, որի համար միջազգայնացումը ոչ միայն տարբեր երկրներից ուսանողներ ներգրավելն է, այլև միջազգային կրթական միջավայր ձևավորելը, կրթության որակի շարունակական բարելավումն ու շրջանավարտների համար նոր հնարավորություններ ստեղծելը։

Երևանի «Հայբուսակ» համալսարանը Հայաստանի առաջին և միակ բուհն է, որն անցնում է եվրոպական կազմակերպության կողմից իրականացվող միջազգային հավատարմագրման գործընթաց՝ կարևորելով կրթական ծրագրերի որակի շարունակական բարելավումն ու դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին։

Տարիների ընթացքում ընդլայնվել է «Հայբուսակ» համալսարանի միջազգային ուսանողական համայնքի աշխարհագրությունը։ Այսօր այստեղ սովորում են տարբեր երկրներից ժամանած երիտասարդներ, իսկ նոր դիմորդների ներգրավումը համալսարանի միջազգային կապերի զարգացման կարևոր ուղղություններից է։ Օտարերկրյա դիմորդների ընդունելությունը պահանջում է փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրություն և համալսարանի ու պետական համապատասխան կառույցների համագործակցություն։

Կարդացեք ամբողջական հոդվածը Հանրային ռադիոյի կայքում՝ այստեղ 

Կիսվել