Օտարերկրյա ուսանողներ
Երևանի «Հայբուսակ» համալսարանը կարևորում է միջազգային ուսանողների ներգրավումն ու բազմամշակութային ակադեմիական միջավայրի ձևավորումը։
Համալսարանի գործունեության 35 տարիների ընթացքում «Հայբուսակում» կրթություն են ստացել ուսանողներ աշխարհի ավելի քան 30 երկրներից։ Միջազգային ուսանողների ներկայությունը համալսարանական համայնքի կարևոր բաղադրիչն է՝ նպաստելով տարբեր մշակույթների և ակադեմիական փորձի փոխանակմանը։
«Հայբուսակ» համալսարանը կրթական գործընթացում կիրառում է Բոլոնյան համակարգի սկզբունքները, որոնք նպաստում են կրթական համակարգերի համադրելիությանը, ակադեմիական շարժունակությանը և ուսումնառության արդյունքների ճանաչմանը։
Առաջին տարվա դիմորդներ
Տրանսֆերային ուսանողներ
Միջազգային ուսանողներ
- Օտարերկրյա ուսանողների համար
- Բարձրագույն կրթություն ստանալու համար Հայաստանը ընտրելու 9 պատճառ
Հաճախ տրվող հարցեր - Արտասահմանյան դիմորդների համար
Ինչպե՞ս ընդունվել համալսարան։
Ընդունելությունը կատարվում է համաձայն կառավարության 700Ն հրամանի, որտեղ նշված
է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Ե՞րբ կարելի է դիմել համալսարան ընդունվելու համար։
Ընդունելությունը սկսվում է հունիս- հուլիս ամիսներին և շարունակվում է մինչև
սեպտեմբեր- հոկտեմբեր՝ կախված ԿԳՍՄ նախարարության կողմից սահմանված ժամկետի
Ո՞ւր դիմել կամ գրել ընդունելության վերաբերյալ հարցերով։
Կարելի է գրել deanofficehaybusak@gmail.com, կամ զանգահարել +37410390236
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հայաստան մուտք գործելու համար։
Visa – mfa.am կայքից պետք է տեղեկանալ թե որ ցուցակի մեջ է ձեր երկիրը․․․ եթե մուտքը
հնարավոր է միայն ԱԳՆ հրավերի միջոցով, ուղարկեք անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը
deanofficehaybusak@gmail.com և հետևեք հետագա հրահանգներին։
Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր էլեկտրոնային վիզայով՝
ներբեռնելով համալսարանի կողմից տրված պայմանական ընդունելության նամակը
Որո՞նք են այլ բուհից տեղափոխվելու կամ վերականգնվելու վերջնաժամկետները։
Դիմումների ընդունման ժամկետները՝
- Առաջին կիսամյակի համար՝ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 14-ը։
- Երկրորդ կիսամյակի համար՝ մինչև փետրվարի 10-ը։