Տնտեսագիտություն
«Տնտեսագիտություն» կրթական ծրագիրը նախատեսված է այն դիմորդների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել տնտեսագիտական գործընթացների վերաբերյալ հիմնարար և մասնագիտական գիտելիքներ, զարգացնել վերլուծական մտածողությունը և ձևավորել տնտեսության տարբեր ոլորտներում մասնագիտական գործունեություն իրականացնելու անհրաժեշտ կարողություններ։
Ծրագիրը համադրում է տեսական գիտելիքն ու գործնական ուսուցումը. ուսանողները ձեռք են բերում տնտեսագիտության հիմնական ուղղությունների վերաբերյալ համակարգված գիտելիքներ և զարգացնում մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ հմտություններ։
Կրթական գործընթացը ներառում է դասախոսություններ, գործնական պարապմունքներ, մասնագիտական քննարկումներ, ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ, վարպետության դասեր և մասնագիտական պրակտիկա։
Ուսանողները հնարավորություն են ստանում մասնագիտական պրակտիկա անցնելու տարբեր կազմակերպություններում և ընկերություններում՝ ծանոթանալով տնտեսական գործունեության իրական գործընթացներին և մասնագիտական աշխատանքային միջավայրին։
Ծրագրի շրջանակում խրախուսվում են նաև ուսանողների հետազոտական և ակադեմիական հետաքրքրությունները, շարունակական մասնագիտական կրթությունն ու մասնագիտական համայնքի հետ համագործակցությունը։
Ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտը կունենա հնարավորություն՝
- վերլուծելու տնտեսական գործընթացներն ու երևույթները,
- կիրառելու տնտեսագիտական գիտելիքները մասնագիտական խնդիրների լուծման ընթացքում,
- աշխատելու տնտեսական տվյալների և տեղեկատվության հետ,
- գնահատելու տնտեսական գործընթացների ազդեցությունն ու հնարավոր զարգացումները,
- իրականացնելու մասնագիտական հետազոտություններ,
- կիրառելու մասնագիտական գիտելիքները կազմակերպությունների և տարբեր կառույցների գործունեության շրջանակում։
Կարիերայի հնարավորություններ
«Տնտեսագիտություն» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են մասնագիտական գործունեություն ծավալել տնտեսության տարբեր ոլորտներում և կազմակերպություններում, այդ թվում՝
- բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում,
- ապահովագրական ընկերություններում,
- առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում,
- պետական կառավարման համակարգում,
- մասնավոր հատվածի կազմակերպություններում,
- վերլուծական և հետազոտական կառույցներում։
Ձեռք բերված մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները հնարավորություն են տալիս շարունակել մասնագիտական զարգացումը տնտեսագիտությանն առնչվող տարբեր ուղղություններով։
- մասնագիտություններ
Առաջին տարվա դիմորդներ
Տրանսֆերային ուսանողներ
Հետագա կրթության հնարավորություններ
Բակալավրիատի ավարտից հետո շրջանավարտները կարող են շարունակել կրթությունը մագիստրատուրայում՝ խորացնելով մասնագիտական գիտելիքները և զարգացնելով հետազոտական ու կիրառական հմտությունները։
Մագիստրատուրայի ավարտից հետո հնարավոր է շարունակել կրթությունը ասպիրանտուրայում՝ Հայաստանի և արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական հաստատություններում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
Կրթական աստիճաններ
Բակալավրիատ
Ուսումնառության տևողություն՝ 4 տարի
Ուսուցման ձև՝ առկա
Մագիստրատուրա
Ուսումնառության տևողություն՝ 2 տարի
Ուսուցման ձև՝ առկա
Անձնակազմ
ԱՆՆԱ Հարությունյան
Հաճախ տրվող հարցեր - Հայ դիմորդների համար
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում գործու՞մ է պրակտիկա?
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
համաձայն ուսումնական պլանների բակալավրում իրականացվում է
ուսումնական և արտադրական պրակտիկաներ , իսկ մագիստրատուրայում՝
գիտահետազոտական պրակտիկա: Ինստիտուտը համագործայցում է
հանրապետության լավագույն ձեռնարկությունների և ֆինանսաբանկային
կազմակերպությունների հետ:
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում գործու՞մ է ուսանողական գիտական ընկերություն?
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
գործում է ուսանողական գիտական ընկերություն: Յուրաքանչյուր ուսումնական
տարի ընկերությանը անդամակցում են նոր ուսանողներ, ովքեր իրականացնում
են հետազոտական աշխատանքներ: ՈՒսանողական գիտական ընկերությունը
իրականացնում է ամենամյա ուսանողական գիտական կոնֆերանսներ:
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում գործու՞մ են լրացուցիչ դասընթացներ?
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
իրականացվում է լրացուցիչ դասընթաց՝ «Կիրառական հաշվապահություն»:
Դասընթացին կարող են մասնակցել ինչպես ինստիտուտի ուսանողները, այնպես
էլ համապատասխան գիտելքիներ ձեռք բերել ցանկացողները:
| Տնտեսագիտության, կառավարման եվ ինֆորմատիկայի ինստիտուտ | ||||
|---|---|---|---|---|
| Ֆակուլտետներ | Օտարերկրյա ուսանողներին | Սփյուռքի և ԱՊՀ ուսանողներ | Հայաստանի ուսանողներին | Մագիստրատուրա |
Տնտեսագիտություն | $1200 | 420․000֏ | 400․000֏ | 300․000֏ |
Կառավարում | $1200 | 420․000֏ | 400․000֏ | 300․000֏ |
Ֆինանսներ | $1200 | 420․000֏ | 400․000֏ | 300․000֏ |
Բժշկական ինստիտուտի Ֆակուլտետներ