ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երևանի Հայբուսակ համալսարանը Հայաստանի հնագույն և խոշորագույն մասնավոր բուհերից է։ ԵՀՀ-ն Հայաստանի միակ համալսարանն է, որն ունի ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրում։

1991 թվականից համալսարանն աջակցում է միջազգային ուսանողներին՝ նպաստելով նրանց կրթական նպատակների իրականացմանը և մասնագիտական ուղու մեկնարկին։ Այսօր ԵՀՀ-ն առանձնանում է Հայաստանում միջազգային ուսանողների ամենամեծ տեսակարար կշռով՝ ձևավորելով բազմամշակութային և միջազգային կրթական միջավայր։

ՁԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մենք գիտենք, որ պայծառ ապագան սկսվում է ամուր հիմքից։ Երևանի Հայբուսակ համալսարանում դուք կստանաք բարձրորակ կրթություն և անհրաժեշտ գործնական հմտություններ՝ ձեր մասնագիտական ուղին վստահորեն սկսելու համար։

Ընտրե՛ք մեր կրթական ծրագրերից մեկը կամ քոլեջը և սովորե՛ք փորձառու մասնագետների առաջնորդությամբ՝ համադրելով տեսական գիտելիքներն ու գործնական փորձը։

հայբուսակը մեկ հայացքով

Ուսանող
0 +
Ինստիտուտներ
0
տարվա փորձ
0 +
մասնագիտություն
0
դասախոս
0 +
շրջանավարտ
0 +
բժշկական կենտրոն
0
ներկայացված երկիր
0

Բժշկական կենտրոն

Վաղ կլինիկական ներգրավում՝ սկսած 3-րդ տարվանից՝ առաջատար բժշկական կենտրոններում

Շրջանավարտ

Հաջողակ շրջանավարտների հզոր միջազգային ցանց, որի անդամները գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր երկրներում։

35+ տարվա փորձ

1991 թվականից ընդունում և աջակցում ենք միջազգային ուսանողներին՝ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին

Ներկայացված երկիր

Բազմամշակութային և կենսունակ համայնք, որն ապահովում է ուսանողական կյանքի համար աջակցող միջավայր։

ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ

Ընտրեք մասնագիտություն, որը կդառնա ձեր ապագա կարիերայի հիմքը։

Ստացեք պահանջված գիտելիքներ, գործնական հմտություններ և կրթություն, որը համապատասխանում է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին։

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ (MD)

Վեցամյա համապարփակ կրթական ծրագիր, որը լիովին համապատասխանում է բժշկական կրթության միջազգային չափորոշիչներին և կարգավորումներին։

Ծրագիրն ընդգրկում է բժշկական հիմնարար գիտությունները և ուսման վաղ փուլից ապահովում կլինիկական պատրաստվածություն առաջատար բժշկական կենտրոններում՝ շրջանավարտներին նախապատրաստելով միջազգային մասնագիտական լիցենզավորման քննություններին։

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կրթական ծրագիրն ընդգրկում է սահմանադրական, քաղաքացիական և միջազգային իրավունքի ուսումնասիրությունը։

Իտալիայի Տերամոյի համալսարանի հետ համագործակցության արդյունքում ներդրվել է նաև կրկնակի դիպլոմի կրթական ծրագիր, որը ուսանողներին հնարավորություն է տալիս ընդլայնելու իրենց մասնագիտական գիտելիքները, ձեռք բերելու միջազգային կրթական փորձ և բարձրացնելու մրցունակությունը միջազգային աշխատաշուկայում։

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ (DMD)

Մասնագիտական առաջադեմ կրթական ծրագիր, որն ապահովում է խորացված պատրաստվածություն ստոմատոլոգիայի և բերանի խոռոչի առողջության պահպանման ոլորտներում։

Ուսումնական ծրագիրը կարևորում է գործնական հմտությունների զարգացումը՝ փորձառու մասնագետների ղեկավարությամբ իրականացնելով ինտենսիվ կլինիկական ուսուցում։

ՖԻՆԱՆՍՆԵՐ

Մասնագիտացված կրթական ծրագիր, որն ուղղված է կորպորատիվ ֆինանսների, ներդրումների և ռազմավարական ֆինանսական պլանավորման խորացված ուսումնասիրմանը։

Ծրագիրը զարգացնում է վերլուծական և կառավարչական հմտություններ՝ շրջանավարտներին նախապատրաստելով մասնագիտական գործունեության բանկերում, վարկային կազմակերպություններում, ապահովագրական ընկերություններում և կազմակերպությունների ֆինանսական ստորաբաժանումներում։

Ֆարմացիա

Ֆարմացիա կրթական ծրագիրն ընդգրկում է դեղերի քիմիական կազմի ուսումնասիրությունը, դրանց ստեղծման և մշակման գործընթացները, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների իրականացումը։

Ծրագիրը պատրաստում է բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են աշխատել դեղագործական արտադրության, կլինիկական գործունեության և գիտահետազոտական ոլորտներում՝ Հայաստանում և արտերկրում։

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ

Կրթական ծրագիրն ընդգրկում է ծրագրային ապահովման մշակումը, համակարգչային գրաֆիկան և ավտոմատացված համակարգերի նախագծումը։

Ուսանողները ձեռք են բերում տվյալների կառուցվածքի և մշակման, ինչպես նաև հաշվողական վերլուծության խորացված գիտելիքներ ու գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարդ թվային համակարգեր ստեղծելու և զարգացնելու համար։

Բացահայտեք մեր կրթական փիլիսոփայությունը

Սկսեք ձեր միջազգային մասնագիտական ուղին՝ ընտրելով հավատարմագրված բարձրագույն կրթական ծրագրերից մեկը։ Երևանի Հայբուսակ համալսարանն ապահովում է բարձրորակ կրթություն՝ առաջնորդվելով եվրոպական կրթական չափանիշներով և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համապատասխան չափորոշիչներով։

 

Երևանի Հայբուսակ համալսարանում գործում են չորս ինստիտուտներ՝ Բժշկական, Տնտեսագիտության և կառավարման, Իրավագիտության և միջազգային հարաբերությունների, ինչպես նաև Հումանիտար գիտությունների և դիզայնի։ Յուրաքանչյուրն առաջարկում է մասնագիտական կրթական ծրագրեր՝ հնարավորություն տալով ուսանողներին ընտրելու իրենց հետաքրքրություններին և մասնագիտական նպատակներին համապատասխան ուղղություն։

 

Արդեն երկրորդ կուրսից ուսանողները հնարավորություն են ստանում գործնական կլինիկական փորձ ձեռք բերելու առաջատար բժշկական հաստատություններում։ Համալսարանում ստացած գիտելիքներն ու զարգացրած մասնագիտական հմտությունները ամուր հիմք են ստեղծում ապագա մասնագիտական գործունեության և միջազգային արտոնագրման քննություններին նախապատրաստվելու համար։

Բացահայտեք քոլեջի կրթական ծրագրերը

Հայբուսակ բազային քոլեջն առաջարկում է մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրեր, որոնք ուղղված են գործնական հմտությունների ձևավորմանը, տեխնիկական կարողությունների զարգացմանը և աշխատաշուկային համապատասխան մասնագիտական պատրաստվածության ապահովմանը։

Բուժքույրական գործ

Կրթական ծրագիրն ուղղված է բուժքույրական գործի հիմունքների, պացիենտների խնամքի կազմակերպման և բժշկական էթիկայի սկզբունքների յուրացմանը։ 

Ուսանողները զարգացնում են գործնական և կլինիկական հմտություններ՝ տարբեր առողջապահական հաստատություններում բուժանձնակազմի աշխատանքին արդյունավետ աջակցելու համար։

Մանկաբարձական գործ

Ծրագիրն ընդգրկում է մոր և մանկան առողջության պահպանման, մանկաբարձական օգնության, հղիության ընթացքի հսկողության և հետծննդյան խնամքի կազմակերպման հիմնական սկզբունքները։ 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կլինիկական հմտությունների զարգացմանը, ծննդօգնության ընթացակարգերին և պացիենտի վիճակի վերահսկմանը։

Հագուստի մոդելավորում

Ստեղծագործական և տեխնիկական ուղղվածություն ունեցող ծրագիրն ընդգրկում է հագուստի նախագծման, կոնստրուկտավորման, ձևանմուշների մշակման և գործվածքների առանձնահատկությունների ուսումնասիրման գործընթացները։ 

Ուսանողները զարգացնում են հագուստի արտադրության և նորաձևության ոլորտում կիրառվող տեխնիկական ու ստեղծագործական հմտություններ։

Դեղագործություն

Ծրագիրը կենտրոնացած է դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերի հաշվառման, պահպանման և տրամադրման հիմնական ընթացակարգերի ուսումնասիրման վրա։ 

Ուսանողները ձեռք են բերում դեղատնային գործունեությանն ու դեղերի շրջանառության կազմակերպմանն աջակցելու համար անհրաժեշտ գործնական կարողություններ։

Բժշկական կոսմետոլոգիա

Մասնագիտական ուսուցումն ուղղված է մաշկի խնամքի, էսթետիկ միջամտությունների և կոսմետոլոգիական խնամքի ժամանակակից մեթոդների ուսումնասիրմանը։ 

Ծրագիրը հնարավորություն է տալիս ձեռք բերելու ոլորտում կիրառվող գործնական հմտություններ։

Ատամնատեխնիկական գործ

Մասնագիտական ծրագիրն ուղղված է ատամնապրոթեզների և օրթոդոնտիկ սարքերի նախագծման, պատրաստման ու մշակման հմտությունների զարգացմանը։ 

Ուսուցումը ներառում է լաբորատոր աշխատանքի ժամանակակից մեթոդներ, ատամնատեխնիկական նյութերի ուսումնասիրություն և ատամնատեխնիկական աշխատանքների իրականացման գործնական հմտություններ:

Հաշվապահական հաշվառում

Ծրագիրն ուղղված է հաշվապահական հաշվառման, ֆինանսական փաստաթղթաշրջանառության և աուդիտի հիմունքների ուսումնասիրմանը։ 

Ուսանողները ձեռք են բերում կազմակերպությունների ֆինանսական գործունեության հաշվառման համար անհրաժեշտ մաթեմատիկական, գործնական և իրավակարգավորիչ գիտելիքներ։

Համակարգչային գրաֆիկական դիզայն

Ծրագիրն ընդգրկում է թվային դիզայնի, գրաֆիկական կոմպոզիցիայի, մուլտիմեդիա գործիքների և տեսողական նյութերի ստեղծման հիմնական սկզբունքները։ 

Ուսանողները զարգացնում են բրենդինգի, գրաֆիկական ձևավորման և թվային հաղորդակցության ոլորտներում կիրառվող գործնական հմտություններ։

Ոչ միայն կրթություն ուսանողական միջավայր

Երևանի Հայբուսակ համալսարանը, ունենալով երկու ուսումնական մասնաշենք, ուսանողներին առաջարկում է կրթական միջավայր, որտեղ համադրվում են ակադեմիական գիտելիքները, գործնական ուսուցումն ու ակտիվ ուսանողական կյանքը։

 

Ուսումնական գործընթացն իրականացվում է ժամանակակից լսարաններում, բժշկական սիմուլյացիոն կենտրոնում և մասնագիտացված լաբորատորիաներում, որոնք նպաստում են տարբեր ոլորտներում գործնական հմտությունների զարգացմանը։

 

Համալսարանի ատամնաբուժական և իրավաբանական կլինիկաները հնարավորություն են տալիս ուսանողներին կիրառելու տեսական գիտելիքները գործնական իրավիճակներում և դեռևս ուսման ընթացքում ձեռք բերելու մասնագիտական փորձառություն։

 

Ուսանողներին հասանելի են նաև ինքնուրույն աշխատանքի և ուսումնառության ժամանակակից տարածքները, հարուստ գրադարանային ֆոնդը, ինչպես նաև մարզական և ֆիթնես համալիրի հնարավորությունները։

 

Բազմազան կրթական միջավայրը, գործնական ուսուցման հնարավորություններն ու ուսանողական ակտիվ կյանքը նպաստում են մասնագիտական ինքնավստահության ձևավորմանը, անձնական զարգացմանը և ապագա մասնագիտական կապերի հաստատմանը։

Երևանի Հայբուսակ ավագ դպրոց

Երևանի Հայբուսակ ավագ դպրոցը Երևանի Հայբուսակ համալսարանի համալիրի կառուցվածքային ստորաբաժանումն է, որն իրականացնում է ավագ դպրոցի 10–12-րդ դասարանների կրթական ծրագիրը։

 

2005 թվականին հիմնադրված դպրոցը նպատակ ունի ապահովելու սովորողների ակադեմիական պատրաստվածությունը և աջակցելու նրանց՝ բուհ ընդունվելու ճանապարհին։ Ուսումնական գործընթացում կարևորվում են խորացված առարկայական ուսուցումն ու սովորողների նախասիրություններին համապատասխան կրթական ուղղությունների զարգացումը։

 

Դպրոցում մեծ ուշադրություն է դարձվում օտար լեզուների՝ անգլերենի, իսպաներենի և ռուսերենի խորացված ուսուցմանը։ Սովորողները կարող են նաև պատրաստվել TOEFL և IELTS միջազգային քննություններին, ինչպես նաև ստանալ աջակցություն բուհական ընդունելության քննություններին նախապատրաստվելու համար։

 

Համալսարանի հետ սերտ կապը դպրոցականներին հնարավորություն է տալիս օգտվելու բուհի լաբորատորիաներից, ծանոթանալու ակադեմիական ստորաբաժանումների գործունեությանը, մասնակցելու դասախոսությունների, սեմինարների և նախագծային աշխատանքների։

 

Այս ինտեգրված կրթական միջավայրը նպաստում է բարձրագույն կրթությանն ավելի վաղ հարմարվելուն, ինքնուրույն ուսումնառության հմտությունների զարգացմանը և հետագա մասնագիտական կրթության համար ամուր ակադեմիական հիմքի ձևավորմանը։

Գործընկերներ

Մեր միջազգային և տեղական գործընկերները նպաստում են կրթության որակի բարձրացմանն ու գիտական համագործակցությանը։

Կարծիքներ

Ի՞նչ են ասում ուսանողները ԵՀՀ-ի մասին

Ashly Shibu Cherian

I highly value the education I receive at Haybusak University. The faculty stands out for its high level of expertise and approachable, supportive attitude toward students. The courses are well-structured and provide a solid foundation of knowledge in my field of study.
The University encourages critical thinking and the practical application of theoretical knowledge, which has greatly contributed to my academic and personal development. I particularly appreciate the role of the simulation centers in the learning process. By practicing real-life scenarios in a controlled environment, we have the opportunity to strengthen and refine our practical skills.
Overall, I believe that the education at Haybusak University is comprehensive and prepares students well for their future professional careers.

Pavithra Paramanathan

I highly value the quality of education at Haybusak University, particularly for students aspiring to pursue medical careers internationally.

The comprehensive curriculum, emphasis on academic and personal growth, and opportunities to develop practical skills provide a strong foundation for professional preparation.

I especially appreciate our professors, whose extensive experience and profound knowledge are reflected in their dedicated teaching and mentorship.

I am also proud to see Haybusak graduates achieve outstanding results in licensing examinations in different countries.

This success reflects the high quality of the University’s academic programs and the commitment of its faculty.

Hanna Sabu

My name is Hanna Sabu, and I am currently pursuing my MBBS at Yerevan Haybusak University.


I chose to study medicine in Armenia because of its strong academic environment and the valuable opportunity to gain an international medical education.


Among the available options, I chose Haybusak University because of its supportive learning environment, experienced faculty, and the opportunities

Dr. Debasish Khatua

Permanently Registered Medical Practitioner (India) FMGE Qualified
WBMC Registered

Today, my heart is filled with gratitude and pride as I celebrate a dream that once felt so distant.

With immense gratitude and a heart full of pride, I am delighted to share that I have officially received my Permanent Registration from the West Bengal Medical Council in India.

On this special occasion, I would like to express my heartfelt gratitude to all my respected professors, mentors, and the entire faculty of Yerevan Haybusak University. Thank you for believing in us, guiding us, and providing the strong academic foundation that shaped us into doctors. Every lecture, every clinical posting, and every word of encouragement played a vital role in helping me reach this milestone.

Հավատարմագրված։ Ճանաչված։ Հարգված։

Երևանի
Հայբուսակ
Համալսարան

Ազգային և եվրոպական հավատարմագրում

Ձեր ապագան։
Ձեր մասնագիտությունն է։