Ավագ դպրոց

Հայբուսակ ավագ դպրոցը գործում է 2005 թվականից՝ ապահովելով որակյալ կրթություն և նպաստելով աշակերտների ակադեմիական ու անձնային զարգացմանը։ Դպրոցում կարևորում են յուրաքանչյուր աշակերտի անհատական առանձնահատկությունները, գիտելիքների խորացումը և բարձրագույն կրթությանն արդյունավետ նախապատրաստումը։

Փորձառու մանկավարժական կազմը և աշակերտակենտրոն մոտեցումը նպաստում են ինքնուրույն մտածողության, վերլուծական կարողությունների և հաղորդակցական հմտությունների զարգացմանը։

Ուսումնական ծրագիր

Հայբուսակ ավագ դպրոցի ուսումնական ծրագիրն ուղղված է աշակերտների գիտելիքների ընդլայնմանը և հետագա կրթության համար անհրաժեշտ հմտությունների ձևավորմանը։ Այն ներառում է՝

Անգլերենի, իսպաներենի և ռուսերենի խորացված ուսուցում։

TOEFL և IELTS միջազգային քննություններին նախապատրաստում։

Ընդունելության քննություններին նախապատրաստում՝ ըստ աշակերտների նախընտրած առարկաների։

Արտադասարանային խմբակներ՝ հետաքրքրությունների և անհատական կարողությունների զարգացման համար։

Արտադասարանային և ճանաչողական գործունեություն

Դպրոցում կազմակերպվում են սեմինարներ, բաց դասեր, վիկտորինաներ և այլ կրթական միջոցառումներ։ Աշակերտները մասնակցում են առարկայական օլիմպիադաների, ինչպես նաև ճանաչողական էքսկուրսիաների՝ այցելելով թանգարաններ, պատմամշակութային վայրեր, ցուցահանդեսներ և հասարակական կազմակերպություններ։

Այս նախաձեռնությունները նպաստում են սովորողների աշխարհայացքի ընդլայնմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը և տեսական գիտելիքների կապակցմանը գործնական փորձի հետ։

Այսօր «Հայբուսակ» համալսարանում սովորում է ավելի քան 2 500 ուսանող՝ Հայաստանից և աշխարհի ավելի քան 30 երկրներից։
+ 0
Ավելի քան 35 տարվա պատմության ընթացքում համալսարանը կրթել և մասնագիտական ուղի է հարթել ավելի քան 15 000 շրջանավարտների համար
+ 0
Մենք համագործակցում ենք ավելի քան 10 առաջատար կլինիկաների հետ, որտեղ մեր ուսանողները անցնում են մասնագիտական պրակտիկա և ձեռք բերում գործնական փորձ։
+ 0

Միջազգային կրթական հնարավորություններ

Հայբուսակ ավագ դպրոցը կարևորում է օտար լեզուների իմացությունը և միջազգային կրթական փորձի ճանաչումը։ Երևանի Հայբուսակ համալսարանի միջազգային համագործակցության շրջանակը ներառում է գործընկերություններ տարբեր երկրների կրթական հաստատությունների հետ՝ ընդլայնելով միջազգային կրթական հնարավորությունների վերաբերյալ տեղեկացվածությունը։

Շրջանավարտների կրթական ուղին

Դպրոցը նպատակ ունի աշակերտներին նախապատրաստել բարձրագույն կրթությանը՝ զարգացնելով անհրաժեշտ գիտելիքները, ինքնուրույնությունը, քննադատական մտածողությունն ու պատասխանատվությունը։

Շրջանավարտները շարունակում են իրենց կրթությունը Հայաստանի և արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հայ-ռուսական համալսարանում, Հայաստանում ֆրանսիական համալսարանում և այլ բուհերում։

Դպրոցի շրջանավարտներին տրվում են Հայաստանի Հանրապետության պետական նմուշի ավարտական փաստաթղթեր։

Հաճախ տրվող հարցեր

Ուսման վարջը կազմում է տարեկան 250 հազար դրամ։

Դպրեցի ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը․
1. 4 լուսանկար 3×4
2. Անձնագրի/ծննդյան վկայականի պատճեն
3. Կրթության/ ատեստատ
4. Սոց.քարտի պատճեն