«Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա
Երևանի Հայբուսակ համալսարանի հումանիտար ֆակուլտետը հիմնադրվել է 1993 թվականին, այնուհետև միավորվելով դիզայնի և հագուստի մոդելավորման ֆակուլտետի հետ վերանվանվել և ստացել է ներկայիս անունը։
Ակադեմիան համադրում է հումանիտար գիտությունները, սոցիալական և ստեղծագործական մասնագիտությունները՝ ապահովելով ոլորտային գիտելիքի, ստեղծագործական մտածողության և գործնական հմտությունների զարգացում։
մասնագիտություններ
Ընդհանուր մանկավարժություն, մասնագիտացումը՝ Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա
Ընդհանուր մանկավարժություն, մասնագիտացումը՝ Հայոց լեզու և գրականություն
Մասնագիտական մանկավարժություն, մասնագիտացումը՝ Անգլերեն լեզու և գրականություն
Հոգեբանություն
Լրագրություն
Դիզայն
Հագուստի մոդելավորում
Բոլոր մասնագիտություններով իրականացվում է ուսուցում թե բակալավրի (4 տարի) և թե մագիստրոսի (2 տարի) կրթական ծրագրերով։ Կրթական ծրագրերում նախատեսվում են ինչպես մանկավարժական և պլեներային պրակտիկաներ, այնպես էլ գիտահետազոտական աշխատանք։
Ներկայումս Ակադեմիայում գործում են 4 ամբիոններ․
ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ
«Հայբուսակ» համալսարանի Մանկավարժության ամբիոնի գործունեությունն իրականացվում է համալսարանի առաքելությանը, տեսլականին և ռազմավարական նպատակներին համապատասխան՝ ուղղված կրթության որակի շարունակական բարելավմանը և ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը։
Ամբիոնը միավորում է երիտասարդ և փորձառու մասնագետների՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտների և ոլորտի այլ մասնագետների, ինչպես նաև համագործակցում է համալսարանի տարբեր ամբիոնների և ստորաբաժանումների հետ։
Ամբիոնն իրականացնում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր։ Ուսուցման գործընթացում կիրառվում են ժամանակակից և փոխներգործուն մեթոդներ, խրախուսվում են ուսանողների ինքնուրույն ու հետազոտական աշխատանքները։ Կուրսային, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի միջոցով ուսանողները հնարավորություն են ստանում խորացնելու մասնագիտական գիտելիքներն ու զարգացնելու հետազոտական հմտությունները։
Բակալավրի ծրագրում ներառված են տեսական և գործնական մանկավարժության, կրթության պատմության, տարրական և սոցիալական մանկավարժության, ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաների, մանկավարժական հաղորդակցման, ներառական կրթության և կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների դասընթացներ։
Մագիստրոսական ծրագիրն ընդգրկում է գիտահետազոտական մեթոդաբանության, մանկավարժական մարդաբանության, արժեբանության, վալեոլոգիայի և ժամանակակից բարձրագույն կրթության հիմնախնդիրներին վերաբերող դասընթացներ։
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ
Հայբուսակ համալսարանի Հոգեբանության ամբիոնն իրականացնում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր՝ նպատակ ունենալով պատրաստել ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական գիտելիքներով, հմտություններով և կարողություններով մասնագետներ։
Բակալավրի կրթական ծրագիրը 2024 թվականին արդիականացվել է՝ Լիտվայի Միկոլաս Ռոմերիսի համալսարանի հետ իրականացված բենչմարքինգի արդյունքների հիման վրա։ Աշխատանքներ են իրականացվում նաև մագիստրոսական ծրագրի արդիականացման և ամբիոնի միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Ամբիոնի գործունեության կարևոր ուղղություններից են ուսանողների և համալսարանի աշխատակիցների հոգեբանական աջակցության ապահովումը, համայնքին հոգեբանական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև դասախոսների և ուսանողների համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումն ու արդյունքների կիրառումը։
- մասնագիտություններ
- Հոգեբանություն
- Լրագրություն
- Դիզայն
- Հագուստի մոդելավորում
- Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա
- Հայոց լեզու և գրականություն
- Անգլերեն լեզու և գրականություն
Առաջին տարվա դիմորդներ
Տրանսֆերային ուսանողներ
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՄԲԻՈՆ
Հայոց լեզվի ամբիոնը գործունեությունն իրականացնում է գիտելիքահեն և ուսանողակենտրոն կրթության սկզբունքներով՝ ապահովելով հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև դրանց առնչվող առարկաների դասավանդումը համալսարանի տարբեր կրթական ծրագրերում։
Ամբիոնում դասավանդվում են «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց լեզու և տերմինաբանություն», «Խոսքի մշակույթ», «Հայոց լեզու և դրա դասավանդման մեթոդիկա», «Գրականագիտության տեսություն», «Մանկական գրականություն և դրա դասավանդման մեթոդիկա» և այլ դասընթացներ։
Ամբիոնի դասախոսները իրականացնում են գիտամանկավարժական և հետազոտական գործունեություն, ղեկավարում ուսանողների կուրսային և ավարտական աշխատանքները, հեղինակ են գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնական ձեռնարկների։ Ամբիոնը կարևոր դեր ունի նաև օտարերկրյա ուսանողների հայոց լեզվի ուսուցման գործում։
Ամբիոնը համագործակցում է մշակութային և գիտական կառույցների, այդ թվում՝ Հայաստանի գրողների միության, տուն-թանգարանների և հայագիտական կենտրոնների հետ՝ մասնակցելով ուսումնաճանաչողական և գիտակրթական միջոցառումների կազմակերպմանը։
Գործունեության առաջնահերթություններից են կրթական ծրագրերի շարունակական բարելավումը, դասընթացների վերանայումն ու արդիականացումը, հեռավար ուսուցման հնարավորությունների զարգացումը և կրթության բովանդակության համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին։
ԴԻԶԱՅՆԻ ԱՄԲԻՈՆ
Հայբուսակ համալսարանի Դիզայնի ամբիոնն ապահովում է դիզայնի ոլորտում տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համադրությամբ կրթություն՝ զարգացնելով ուսանողների ստեղծագործական, գեղարվեստական և նախագծային մտածողությունը։
Ուսումնական գործընթացում ընդգրկված են գծանկարի, գունանկարի, կոմպոզիցիայի, գունատեսության, գրաֆիկական դիզայնի, ճարտարապետական և ինտերիերի նախագծման, հագուստի դիզայնի և տեխնոլոգիայի, համակարգչային նախագծման, գծագրության, էրգոնոմիկայի, բիոնիկայի և այլ մասնագիտական դասընթացներ։
Դասընթացները համադրում են ավանդական գեղարվեստական մոտեցումները և ժամանակակից թվային գործիքները։ Ուսանողները ձեռք են բերում 2D և 3D նախագծման, գրաֆիկական և համակարգչային ծրագրերի կիրառման, մոդելավորման և նախագծերի իրականացման հմտություններ՝ աշխատելով Adobe Photoshop, Illustrator, InDesign, AutoCAD, Blender, Figma և այլ ծրագրերով։
Կրթության կարևոր բաղադրիչ է գործնական և նախագծային աշխատանքը, որի ընթացքում ուսանողները զարգացնում են գաղափարը ձևակերպելու, նյութերի և գույների հետ աշխատելու, տարածական և ֆունկցիոնալ լուծումներ մշակելու կարողություններ՝ ստեղծելով գրաֆիկական, հագուստի, ինտերիերի, էքստերիերի և այլ դիզայն-նախագծեր։
Անձնակազմ
Նարեկ Մարտիրոսյան
| «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա | ||||
|---|---|---|---|---|
| Ֆակուլտետներ | Օտարերկրյա ուսանողներին | Սփյուռքի և ԱՊՀ ուսանողներ | Հայաստանի ուսանողներին | Մագիստրատուրա |
Ընդհանուր մանկավարժություն մասնագիտացումը Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա | $1200 | 420․000֏ | 350․000֏ | 250․000֏ |
Ընդհանուր մանկավարժություն մասնագիտացումը-Հայոց լեզու և գրականություն | $1200 | 420․000֏ | 350․000֏ | 250․000֏ |
Մասնագիտայկան մանկավարժություն մասնագիտացումը-Անգլերեն լեզու և գրականություն | $1200 | 420․000֏ | 350․000֏ | 250․000֏ |
Հոգեբանություն | $1200 | 420․000֏ | 350․000֏ | 250․000֏ |
Դիզայն | $1200 | 420․000֏ | 350․000֏ | 250․000֏ |
Հագուստի մոդելավորում | $1200 | 420․000֏ | 350․000֏ | 250․000֏ |
Լրագրություն | $1200 | 420․000֏ | 350․000֏ | 250․000֏ |