Ինֆորմատիկա
«Ինֆորմատիկա» կրթական ծրագիրը նախատեսված է այն դիմորդների համար, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով, ծրագրավորմամբ և թվային լուծումների մշակմամբ։ Ծրագիրը ձևավորում է տեղեկատվության մշակման, ծրագրային և տեղեկատվական համակարգերի նախագծման ու կիրառման վերաբերյալ հիմնարար գիտելիքներ և գործնական կարողություններ։ Ուսումնառության ընթացքում ուսանողները հնարավորություն են ստանում զարգացնելու տրամաբանական մտածողությունը, տեխնիկական խնդիրներ վերլուծելու և դրանց արդյունավետ լուծումներ գտնելու կարողությունները։
Ինֆորմատիկա մասնագիտությամբ կրթությունը ներառում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր։
Բակալավրիատ — 4 տարի, առկա ուսուցման ձևով։
Մագիստրատուրա — 2 տարի, առկա ուսուցման ձևով։
Մասնագիտական կարողություններ
Ծրագրի շրջանակում ուսանողները ուսումնասիրում են ծրագրավորման, ալգորիթմների, տվյալների կառուցվածքների, տվյալների բազաների, տեղեկատվական համակարգերի և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հիմնական ուղղությունները։
Տեսական գիտելիքը զուգակցվում է գործնական աշխատանքով։ Ուսանողները մասնակցում են գործնական պարապմունքների, նախագծային աշխատանքների, մասնագիտական հանդիպումների և պրակտիկայի՝ հնարավորություն ստանալով կիրառելու ձեռք բերած գիտելիքները տեխնոլոգիական խնդիրների լուծման ընթացքում։
Ուսումնառության կարևոր բաղադրիչ է նաև ինքնուրույն և թիմային աշխատանքը, որը նպաստում է մասնագիտական խնդիրների ձևակերպման, լուծումների մշակման և նախագծերի իրականացման կարողությունների զարգացմանը։
Կարիերայի հնարավորություններ
«Ինֆորմատիկա» մասնագիտությունը հնարավորություն է տալիս մասնագիտական գործունեություն ծավալել տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային լուծումների ոլորտում։
Շրջանավարտները կարող են աշխատել՝
- ՏՏ ընկերություններում,
- ծրագրային ապահովման մշակման կազմակերպություններում,
- բանկային և ֆինանսական կազմակերպությունների ՏՏ ստորաբաժանումներում,
- պետական և մասնավոր կառույցների տեղեկատվական համակարգերի բաժիններում,
- տվյալների մշակման և վերլուծության ոլորտում,
- տեղեկատվական համակարգերի նախագծման և սպասարկման ուղղությամբ։
Մասնագիտական փորձի և շարունակական զարգացման արդյունքում շրջանավարտները կարող են մասնագիտանալ ՏՏ ոլորտի տարբեր ուղղություններում և զարգացնել իրենց կարիերան տեխնոլոգիական ու թվային միջավայրում։
- մասնագիտություններ
Առաջին տարվա դիմորդներ
Տրանսֆերային ուսանողներ
Անձնակազմ
ԱՆՆԱ Հարությունյան
| Տնտեսագիտության, կառավարման եվ ինֆորմատիկայի ինստիտուտ | ||||
|---|---|---|---|---|
| Ֆակուլտետներ | Օտարերկրյա ուսանողներին | Սփյուռքի և ԱՊՀ ուսանողներ | Հայաստանի ուսանողներին | Մագիստրատուրա |
Տնտեսագիտություն | $1200 | 420․000֏ | 400․000֏ | 300․000֏ |
Կառավարում | $1200 | 420․000֏ | 400․000֏ | 300․000֏ |
Ֆինանսներ | $1200 | 420․000֏ | 400․000֏ | 300․000֏ |
Բժշկական ինստիտուտի Ֆակուլտետներ
Հաճախ տրվող հարցեր - Հայ դիմորդների համար
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում գործու՞մ է պրակտիկա?
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
համաձայն ուսումնական պլանների բակալավրում իրականացվում է
ուսումնական և արտադրական պրակտիկաներ , իսկ մագիստրատուրայում՝
գիտահետազոտական պրակտիկա: Ինստիտուտը համագործայցում է
հանրապետության լավագույն ձեռնարկությունների և ֆինանսաբանկային
կազմակերպությունների հետ:
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում գործու՞մ է ուսանողական գիտական ընկերություն?
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
գործում է ուսանողական գիտական ընկերություն: Յուրաքանչյուր ուսումնական
տարի ընկերությանը անդամակցում են նոր ուսանողներ, ովքեր իրականացնում
են հետազոտական աշխատանքներ: ՈՒսանողական գիտական ընկերությունը
իրականացնում է ամենամյա ուսանողական գիտական կոնֆերանսներ:
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում գործու՞մ են լրացուցիչ դասընթացներ?
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
իրականացվում է լրացուցիչ դասընթաց՝ «Կիրառական հաշվապահություն»:
Դասընթացին կարող են մասնակցել ինչպես ինստիտուտի ուսանողները, այնպես
էլ համապատասխան գիտելքիներ ձեռք բերել ցանկացողները: