Անցնել բովանդակությանը

ԳՐԱԴԱՐԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

Երևանի Հայբուսակ համալսարանի գրադարանը գործում է 1991 թվականից։ Իր գործունեությունը սկսելով ընդամենը 100 միավոր գրականությամբ՝ տարիների ընթացքում այն պարբերաբար համալրվել է դասագրքերով, ուսումնամեթոդական և ուսումնական օժանդակ նյութերով, գիտահանրամատչելի, գեղարվեստական գրականությամբ, ամսագրերով և այլ մասնագիտական գրականությամբ։

Այսօր գրադարանի գրքային ֆոնդը ներառում է շուրջ 20 000 միավոր գրականություն՝ ապահովելով համալսարանի ուսանողների, դասախոսների և հետազոտողների կրթական ու գիտական աշխատանքը։

Գրադարանին կից գործում է ընդարձակ և հարմարավետ ընթերցասրահ՝ Wi-Fi ինտերնետ հասանելիությամբ, որը նախատեսված է ուսումնական, գիտահետազոտական և ինքնուրույն աշխատանքի համար։

Երևանի Հայբուսակ համալսարանի գրադարանը անդամակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների ասոցիացիային (DLAA) և օգտվում է բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտական շտեմարանների անվճար հասանելիությունից։

Գրադարանը նաև իրականացնում է միջգրադարանային բաժնույթ ՀՀ Ազգային գրադարանի հետ՝ ընդլայնելով անհրաժեշտ գրականության և տեղեկատվական ռեսուրսների հասանելիությունը։

Գրադարանի գործունեությանը կարող եք հետևել նաև Facebook-ում։

Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններ

Որպես Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի (DLAA) անդամ՝ EIFL-ի հետ համագործակցության շրջանակում Երևանի «Հայբուսակ» համալսարանին անվճար հասանելի են միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական շտեմարանները՝ թե՛ կարդալու, թե՛ հոդված հրատարակելու հնարավորությամբ։

  • Միջազգային գիտական շտեմարաններ. անսահմանափակ հասանելիություն աշխարհի առաջատար գիտական ամսագրերին, հոդվածներին և մասնագիտական գրականությանը։
  • Արտոնություններ հրատարակման համար. հոդվածների հրատարակման վճարի լրիվ փոխհատուցում կամ զեղչեր (APC waivers/discounts) այնպիսի հեղինակավոր հրատարակչություններում, ինչպիսիք են՝ Oxford University Press, Cambridge University Press, SAGE և այլն։

Ինչպե՞ս մուտք գործել

  • Համալսարանի տարածքում. գրադարանի համակարգիչների կամ «HayBusak Guest» WiFi-ի միջոցով (մուտքն ավտոմատ է՝ ըստ IP հասցեի)։
  • Հեռավար (համալսարանից դուրս). անհրաժեշտ է ստեղծել անձնական հաշիվ տվյալ շտեմարաններում՝ օգտագործելով համալսարանի ձեր պաշտոնական էլեկտրոնային հասցեն (…@haybusak.am)։

ԵՀՀ-ն բաժանորդագրվել է աշխարհի խոշորագույն և հեղինակավոր ակադեմիական հրատարակիչներից մեկի՝ Քեմբրիջի համալսարանի հրատարակչության (Cambridge University Press) «Cambridge Core» գիտական հարթակի բովանդակությունը։ Հասանելի են ավելի քան 420 ակադեմիական բարձր հեղինակություն ունեցող գրախոսվող ամսագրեր, որոնք ներառում են գիտության տարբեր ճյուղեր (տնտեսագիտություն, բժշկություն, արվեստ և հումանիտար գիտություններ, իրավագիտություն, անգլերեն լեզվի դասավանդում, սոցիոլոգիա, վիճակագրություն և հավանականություն, համակարգչային գիտություն, հոգեբանություն և այլն), ինչպես նաև բազմաթիվ գրքեր։

cambridge.org/core

ԵՀՀ-ն բաժանորդագրվել է JSTOR թվային գրադարանին։ Այն ներառում է հումանիտար, սոցիալական գիտությունների և բնական գիտությունների ավելի քան 2600 լավագույն գիտական ամսագրերի ամբողջական թողարկումները մոտ 1200 հրատարակիչներից, ինչպես նաև հարյուրավոր առաջատար ակադեմիական և համալսարանական հրատարակիչների գիտական էլեկտրոնային գրքերի մեծ ընտրանի։

jstor.org · Archival Journals & Primary Sources · Books at JSTOR

Հավաքածուն ներառում է 8 բարձր հեղինակություն ունեցող գիտական հանդես՝ ֆիզիկական և կենսաբանական գիտությունների ոլորտներում։ Բաժանորդներին հասանելի է Royal Society-ի թվային արխիվը, որը պարունակում է նյութեր սկսած 1665 թվականից։ Նաև ներառում է 2 լիովին բաց մատչելիության ամսագրեր՝ Բաց կենսաբանություն և Թագավորական ընկերության բաց գիտություն։ Թեմաներ՝ կենսաբանական գիտություններ, ֆիզիկական գիտություններ, մաթեմատիկական և ճարտարագիտական գիտություններ։

Royal Society Open Science

Կենսաբանության տարբեր ոլորտների մասին բաց են երեք առաջատար ամսագրերը՝ Development, Journal of Cell Science, Journal of Experimental Biology, որոնք ներկայացնում են ոլորտի նորագույն հետազոտությունների մասին բազմաթիվ հետազոտություններ։

Development · Journal of Cell Science · Journal of Experimental Biology

Շտեմարանի հավաքածուներն ընդգրկում են 1382 անուն գիրք և 19 գրախոսվող գիտական ամսագիր՝ իրավագիտության, տնտեսագիտության, ֆինանսների և կառավարման, շրջակա միջավայրի և այլ թեմաների շուրջ։

elgaronline.com · Journals

Ամսագրերի ժողովածուն պարունակում է միջազգային առաջատար հեղինակավոր ամսագրեր՝ բիզնեսի, հումանիտար, սոցիալական գիտությունների, տեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում։ Հավաքածուն ներառում է ավելի քան 1000 վերնագիր և անընդհատ թարմացվում է նոր հանդեսներով։

uk.sagepub.com

Ամսագրերում հասանելի են հոդվածներ հետևյալ բնագավառներից՝ մարդաբանություն, արվեստ և արվեստի պատմություն, տնտեսագիտություն, կրթություն, բնապահպանական հումանիտար գիտություններ, ազգագրագիտություն, պոեզիա, կինո, գենդերային ուսումնասիրություններ, սոցիոլոգիա և այլն։

read.dukeupress.edu/journals

Ամսագիրը հրատարակում է կլինիկական և փորձարարական աշխատանքներ, որոնք վերաբերում են մեծահասակների և մանկական շնչառական բժշկության բոլոր ասպեկտներին։

erj.ersjournals.com

Էկոլոգիայի և բնագիտության ոլորտի ամսագրերի հավաքածուն հրատարակում է մեծամասամբ անգլերեն, ինչպես նաև իսպաներեն ամսագրեր, որոնց ցանկն անընդհատ թարմացվում է։

iwaponline.com/journals

Հումանիտար և սոցիալական գիտությունների 175 միջազգային ամսագրեր բաց են տարբեր ֆորմատներով՝ տարբեր էլեկտրոնային կրիչների համար։ Հրատարակությունների 80%-ը ֆրանսերեն են, կան նաև անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, պորտուգալերեն։

journals.openedition.org

MSP ամսագրերի հավաքածուն ներառում է մաթեմատիկայի և հարակից գիտությունների 17 վերանայված ամսագիր, որոնք ներառում են նյութեր մաթեմատիկա, մեխանիկա և ճարտարագիտություն ուղղություններով։

msp.org/publications/journals

The Association for Computing Machinery (ACM) շնորհիվ հասանելի են տեղեկատվական տեխնոլոգիաներ, ծրագրային ապահովում, տվյալների բազայի համակարգեր, կիբերանվտանգություն, արհեստական բանականություն, ինտերնետ և հարակից թեմաներով նյութեր։

dl.acm.org

Այս ամսագրերը ընդգրկում են մեքենաշինության բոլոր ոլորտները, թեմաների լայն շրջանակով՝ սկսած էներգետիկայից մինչև սպորտային ճարտարագիտություն և տեխնոլոգիա։ Դրանք հանդիսանում են անհրաժեշտ մաս ցանկացած ինժեներական հավաքածուի համար։

uk.sagepub.com/en-gb/eur/imeche

Բաց հասանելիության շտեմարաններ և կրթական պաշարներ

  • AUA Institutional Repository — Հայաստանի ամերիկյան համալսարանի ակադեմիական հրապարակումներ, թեզեր և հետազոտություններ։
  • Digital Library of Armenian Literature (Digilib) — ՀԱՀ-ի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» (հայ գրավոր մշակույթի հուշարձաններ)։
  • Pan-Armenian Digital Library — Համահայկական թվային գրադարան (ավելի քան 275,000 թվային նյութ)։
  • AIM Open Textbooks — American Institute of Mathematics — բաց հասանելիությամբ համալսարանական մաթեմատիկայի դասագրքեր։
  • Math-Net.Ru — Համառուսական մաթեմատիկական հանգույց (մաթեմատիկա, ֆիզիկա, ՏՏ)։
  • Cornell Open — Հումանիտար և սոցիալական գիտությունների դասական ու նոր հանրամատչելի հրատարակություններ։
  • NOBA Project — Հոգեբանության ոլորտի բաց դասագրքեր և ուսումնական նյութեր։
  • Open Humanities Press — Հումանիտար գիտությունների գրախոսվող ամսագրեր և գրքեր։
  • Pluto Journals — Հասարակական գիտություններին առնչվող բաց հասանելիությամբ ամսագրեր։
  • EOSC Portal — European Open Science Cloud Portal — եվրոպական բաց գիտության, քաղաքականությունների և ֆինանսավորման դարպաս։
  • UNESDOC Digital Library — ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվային գրադարան (կրթություն, բնապահպանություն, կլիմա, պատմություն, միջազգային հարաբերություններ)։
  • United Nations iLibrary — ՄԱԿ-ի թվային գրադարան (տնտեսագիտություն, միջազգային իրավունք, հանրային առողջություն, շրջակա միջավայր)։
  • BC Open Textbook Collection — BCcampus — տարբեր ձևաչափերի բաց դասագրքերի հավաքածու։
  • GALILEO Open Textbooks — CC արտոնագրված բաց դասագրքեր և օժանդակ նյութեր։
  • LibreTexts — Բաց կրթական պաշարների ստեղծման և տարածման առցանց հարթակ։
  • Open Course Library — Ուսումնական նյութեր, ծրագրեր և գնահատման համակարգեր։
  • Open Textbook Library (OEN) — Բարձրագույն կրթության գրախոսված բաց դասագրքերի խոշոր հարթակ։
  • OpenStax (Rice University) — Գրախոսվող բաց դասագրքեր տարբեր առարկաներից։
  • Open Washington — Պատկերներ, դասագրքեր, աուդիո և տեսանյութեր։
  • Saylor Academy Bookshelf — OER հենքով կառուցված բաց դասընթացներ և դասագրքեր։
  • Teaching Commons — Ուսուցիչների կրթությանն առնչվող դասագրքեր և ծրագրեր։
  • arXiv — Ֆիզիկայի, մաթեմատիկայի, ՏՏ-ի, կենսաբանության, ֆինանսների և վիճակագրության պրեպրինտներ (2.4 մլն հոդված)։
  • CORE — Բաց հետազոտական աշխատանքների համաշխարհային շտեմարան։
  • DOAB — Բաց հասանելիությամբ գրախոսվող գրքերի և մենագրությունների տվյալների բազա։
  • DOAJ — Բաց հասանելիությամբ գրախոսվող ամսագրերի ցանկ։
  • Free Textbooks & Courses (Open Culture) — Առաջատար համալսարանների անվճար դասագրքեր և դասընթացներ։
  • IntechOpen — Գրախոսվող բաց գրքեր գիտության տարբեր ոլորտներից (ավելի քան 5100 գիրք)։
  • Internet Archive — Տեքստերի, ֆիլմերի, ծրագրերի և կայքերի համաշխարհային թվային գրադարան։
  • Mason OER Metafinder — OER 21 աղբյուրներում միաժամանակյա որոնման գործիք։
  • MERLOT — Ինտերակտիվ ուսուցման նյութեր, թեստեր և դասընթացների մոդուլներ։
  • MIT OpenCourseWare (MIT OCW) — MIT-ի հազարավոր անվճար դասընթացներ և տեսադասախոսություններ։
  • OASIS — 117 աղբյուրներից բաց բովանդակության որոնման համակարգ։
  • OER Commons — Բաց կրթական պաշարների հանրային թվային գրադարան։
  • Open Research Library (ORL) — Մեկ հարթակում ավելի քան 20,000 բաց գիրք։
  • Palace Bookshelf — Ավելի քան 11,000 անվճար էլեկտրոնային գիրք (գեղարվեստական, դասագրքեր, մանկական)։
  • World Scientific Connect — Առաջատար հրատարակչության գիտական գրքերի և ամսագրերի հարթակ։