Ֆինանսներ

Երևանի Հայբուսակ համալսարանի «Ֆինանսներ» կրթական ծրագիրը պատրաստում է ֆինանսների ոլորտի մասնագետների, որոնք տիրապետում են ֆինանսական վերլուծության, պլանավորման, կառավարման, ռիսկերի գնահատման և ֆինանսական որոշումների կայացման ժամանակակից մեթոդներին։

Ծրագիրը համադրում է տնտեսագիտության և ֆինանսների տեսական հիմքերը, գործնական խնդիրների լուծումը, թվային գործիքների կիրառումը և մասնագիտական փորձը՝ ձևավորելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կարողություններ։

Ֆինանսներ

Կրթական ծրագիր

Ֆինանսներ

Որակավորում

տնտեսագիտության բակալավր

Ուսման տևողությունը

4 տարի (8 կիսամյակ)

Կրեդիտների ընդհանուր ծավալ

240 ECTS

Ուսուցման ձևը

Առկա

Ուսուցման լեզուները

հայերեն, անգլերեն

Ծրագրի նպատակները

Ծրագրի նպատակն է պատրաստել վերլուծական մտածողությամբ, մասնագիտական և քաղաքացիական պատասխանատվությամբ օժտված ֆինանսների մասնագետներ, որոնք կարող են հիմնավորված ֆինանսական որոշումներ կայացնել, մշակել ֆինանսական ռազմավարություններ, իրականացնել ֆինանսական պլանավորում և կառավարում և նպաստել կազմակերպությունների ու տնտեսության կայուն զարգացմանը։

Ուսումնառության ընթացքում ուսանողները զարգացնում են՝

  • տնտեսագիտության և ֆինանսների հիմնարար տեսությունների ու համակարգերի վերաբերյալ գիտելիքներ,
  • ֆինանսական և տնտեսական տվյալների հավաքագրման, վերլուծության և մեկնաբանման կարողություններ,
  • ֆինանսական որոշումների հիմնավորման և ռիսկերի գնահատման հմտություններ,
  • թվային և մասնագիտական ծրագրերի կիրառման կարողություններ,
  • մասնագիտական հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
  • ինքնուրույն ուսումնառության և շարունակական մասնագիտական զարգացման կարողություններ,
  • մասնագիտական էթիկայի, ակադեմիական ազնվության և սոցիալական պատասխանատվության գիտակցում։

Ի՞նչ է ուսումնասիրում ուսանողը

Կրթական ծրագիրը ներառում է տնտեսագիտության, կառավարման, հաշվապահության, աուդիտի, հարկային համակարգի, ֆինանսական շուկաների, բանկային համակարգի, կորպորատիվ և հանրային ֆինանսների, ֆինանսական վերլուծության, ռիսկերի կառավարման և ներդրումների վերաբերյալ դասընթացներ։

Ուսանողները հնարավորություն ունեն նաև ընտրովի դասընթացների միջոցով ձևավորելու իրենց մասնագիտական ուղղվածությունը՝ ընտրելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բանկային գործը, միջազգային ֆինանսները, ֆինանսական տեխնոլոգիաները և ներդրումները։

Այսօր «Հայբուսակ» համալսարանում սովորում է ավելի քան 2 500 ուսանող՝ Հայաստանից և աշխարհի ավելի քան 30 երկրներից։
+ 0
Ավելի քան 35 տարվա պատմության ընթացքում համալսարանը կրթել և մասնագիտական ուղի է հարթել ավելի քան 15 000 շրջանավարտների համար
+ 0
Մենք համագործակցում ենք ավելի քան 10 առաջատար կլինիկաների հետ, որտեղ մեր ուսանողները անցնում են մասնագիտական պրակտիկա և ձեռք բերում գործնական փորձ։
+ 0

Ուսանողակենտրոն և գործնական ուսուցում

Ծրագիրը կառուցված է ուսանողակենտրոն ուսումնառության սկզբունքով։ Ուսումնական գործընթացում կիրառվում են դասախոսություններ և սեմինարներ, դեպքերի վերլուծություն, խնդիրների և նախագծերի վրա հիմնված ուսուցում, համակարգչային և գործնական աշխատանքներ, ինչպես նաև անհատական և խմբային հետազոտություններ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում թվային և մասնագիտական գործիքների կիրառմանը, ֆինանսական խնդիրների գործնական լուծմանը, թիմային աշխատանքին և ինքնուրույն հետազոտական գործունեությանը։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է մասնագիտական պրակտիկան։ Ուսանողները անցնում են ուսումնական և արտադրական պրակտիկա, որոնց ընթացքում հնարավորություն են ստանում իրենց գիտելիքները կիրառել իրական աշխատանքային միջավայրում։ Պրակտիկան կարող է իրականացվել բանկերում, վարկային կազմակերպություններում, աուդիտորական, հաշվապահական և ներդրումային ընկերություններում, պետական կառույցներում, հարկային մարմիններում և այլ կազմակերպությունների ֆինանսական ստորաբաժանումներում։

Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև մասնագիտական հետազոտություն, կարիերայի պլանավորում և ավարտական աշխատանքի իրականացում ու պաշտպանություն։

Մասնագիտական գործունեության հնարավորություններ

Ծրագրի շրջանավարտները կարող են մասնագիտական գործունեություն ծավալել ֆինանսական և տնտեսական ոլորտներում՝ պետական և մասնավոր հատվածներում։

Շրջանավարտները կարող են աշխատել ՀՀ նախարարություններում, Կենտրոնական բանկում, առևտրային բանկերում, խորհրդատվական և ապահովագրական ընկերություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կրթական հաստատություններում և այլ կազմակերպություններում։

Հետագա կրթության հնարավորություններ

«Ֆինանսներ» բակալավրի կրթական ծրագիրը շրջանավարտներին հնարավորություն է տալիս շարունակել ուսումնառությունը մագիստրատուրայում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի այլ երկրների բուհերում՝ համապատասխան ընդունելության պահանջներին համաձայն։

Շրջանավարտները կարող են շարունակել նաև իրենց մասնագիտական զարգացումը լրացուցիչ կրթական և վերապատրաստման ծրագրերի միջոցով։

Ընդունելություն

Ծրագրին ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործող կարգավորումների համաձայն։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ միջնակարգ ընդհանուր կամ միջին մասնագիտական կրթության վկայական։ Ընդունելության շրջանակում նախատեսված են միասնական քննություններ՝ մաթեմատիկա, ինչպես նաև հայոց լեզու և գրականություն կամ օտար լեզու։

Անձնակազմ

ԱՆՆԱ Հարությունյան

Ինստիտուտի տնօրեն
Տնտեսագիտության, կառավարման եվ ինֆորմատիկայի ինստիտուտ
ՖակուլտետներՕտարերկրյա ուսանողներինՍփյուռքի և ԱՊՀ ուսանողներՀայաստանի ուսանողներինՄագիստրատուրա

Տնտեսագիտություն

$1200

420․000֏

400․000֏

300․000֏

Կառավարում

$1200

420․000֏

400․000֏

300․000֏

Ֆինանսներ

$1200

420․000֏

400․000֏

300․000֏

Բժշկական ինստիտուտի Ֆակուլտետներ

Հաճախ տրվող հարցեր - Հայ դիմորդների համար

Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
համաձայն ուսումնական պլանների բակալավրում իրականացվում է
ուսումնական և արտադրական պրակտիկաներ , իսկ մագիստրատուրայում՝
գիտահետազոտական պրակտիկա: Ինստիտուտը համագործայցում է
հանրապետության լավագույն ձեռնարկությունների և ֆինանսաբանկային
կազմակերպությունների հետ:

Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
գործում է ուսանողական գիտական ընկերություն: Յուրաքանչյուր ուսումնական
տարի ընկերությանը անդամակցում են նոր ուսանողներ, ովքեր իրականացնում
են հետազոտական աշխատանքներ: ՈՒսանողական գիտական ընկերությունը
իրականացնում է ամենամյա ուսանողական գիտական կոնֆերանսներ:

Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
իրականացվում է լրացուցիչ դասընթաց՝ «Կիրառական հաշվապահություն»:
Դասընթացին կարող են մասնակցել ինչպես ինստիտուտի ուսանողները, այնպես
էլ համապատասխան գիտելքիներ ձեռք բերել ցանկացողները: