Բնապահպանություն և բնօգտագործում
«Բնապահպանություն և բնօգտագործում» կրթական ծրագիրը նպատակաուղղված է շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման և կայուն զարգացման ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը։
«Հայբուսակ» համալսարանում ծրագրի գիտական և գաղափարական ուղենիշը համալսարանի հիմնադիր, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Հարությունյանի գիտական ժառանգությունն է, մասնավորապես՝ «Բնության պահպանության հիմունքները», «Հայաստանի բնությունը, նրա պահպանության և հարստացման ուղիները» և մյուս աշխատությունները։
Ծրագիրն ապահովում է էկոլոգիական գիտելիքների, մասնագիտական հմտությունների և գործնական կարողությունների ձևավորում՝ հնարավորություն տալով շրջանավարտներին իրականացնել շրջակա միջավայրի ուսումնասիրության, գնահատման և պահպանությանն ուղղված մասնագիտական գործունեություն՝ ազգային և միջազգային չափանիշներին համապատասխան։
| Բնապահպանություն եվ բնօգտագործում | |
|---|---|
Ուսման տևողությունը | 4 տարի (8 կիսամյակ) |
Կրեդիտների քանակը | 240 ECTS |
Ուսուցման ձևը | Առկա / հեռակա |
Ուսուցման լեզուները | Հայերեն, ռուսերեն, անգլերեն |
Տարեկան ուսման վարձ (2027–2028 ուս. տարի) | ՀՀ քաղաքացիներ՝ 750․000֏ Սփյուռք և ԱՊՀ՝ 750․000֏ Օտարերկրյա քաղաքացիներ՝ 2․000․000֏ |
Առաջին տարվա դիմորդներ
Տրանսֆերային ուսանողներ
Միջազգային ուսանողներ
- Օտարերկրյա ուսանողների համար
- Բարձրագույն կրթություն ստանալու համար Հայաստանը ընտրելու 9 պատճառ
Ընդունելություն
Ծրագրին կարող են դիմել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք։
Ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան կարգավորումների և պահանջների համաձայն։
Ինստիտուտը պահպանում է կապը շրջանավարտների հետ և հետաքրքրված է նրանց մասնագիտական առաջընթացով։ Շրջանավարտների մասնագիտական փորձն ու հետադարձ կապը կարող են օգտագործվել կրթական ծրագրերի և մասնագիտական պատրաստվածության շարունակական բարելավման նպատակով։
Անձնակազմ
Ալի Շմյար
Բժշկության դոկտոր (M.D.)
Իրենա Հովսեփյան
Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սոհեյլ Բեյթոլլահալաքբար
Բժիշկ (MD), պլաստիկ վիրաբուժության մագիստրոս
- գործնական փորձ
- մասնագիտություններ
| Բժշկական ինստիտուտ · 2027–2028 ուս. տարի | |||
|---|---|---|---|
| Ֆակուլտետներ | Օտարերկրյա ուսանողներ | Սփյուռքի և ԱՊՀ ուսանողներ | ՀՀ քաղաքացի ուսանողներ |
Բուժական գործ | 2․000․000֏ | 1․000․000֏ — հայերեն ուսուցմամբ 1․400․000֏ — օտար լեզվով ուսուցմամբ | 1․000․000֏ |
Ստոմատոլոգիա | 2․000․000֏ | 1․000․000֏ — հայերեն ուսուցմամբ 1․400․000֏ — օտար լեզվով ուսուցմամբ | 1․000․000֏ |
Դեղագործություն | 2․000․000֏ | 750․000֏ — հայերեն ուսուցմամբ 1․200․000֏ — օտար լեզվով ուսուցմամբ | 550․000֏ |
Բնօգտագործում և բնապահպանություն | 2․000․000֏ | 750․000֏ | 750․000֏ |
Բժշկական ինստիտուտի Ֆակուլտետներ
Հաճախ տրվող հարցեր - Հայ դիմորդների համար
Որքա՞ն է կազմում ուսման վարձը։
2027–2028 ուսումնական տարվա տարեկան վարձը ՀՀ քաղաքացիների համար՝
- Բուժական գործ՝ 1 000 000 ՀՀ դրամ
- Ստոմատոլոգիա՝ 1 000 000 ՀՀ դրամ
- Դեղագործություն՝ 550 000 ՀՀ դրամ
- Բնօգտագործում և բնապահպանություն՝ 750 000 ՀՀ դրամ
Սփյուռքի, ԱՊՀ և օտարերկրյա ուսանողների վարձերը՝ «Ուսման վարձ» էջում։
Քանի՞ տարի է տևում ուսումը։
Բուժգործ մասնագիտության համար ուսման տևողությունը 6 տարի է
Ստոմատոլոգիա մասնագիտության համար ուսման տևողությունը 5 տարի է
Ֆարմացիայի բակալավր մասնագիտության համար ուսման տևողությունը 4 տարի է։
Ֆարմացիայի մագիստրոս մասնագիտության համար ուսման տևողությունը 1 տարի է։
Հաճախ տրվող հարցեր - Արտասահմանյան դիմորդների համար
Ինչպե՞ս ընդունվել համալսարան։
Ընդունելությունը կատարվում է համաձայն կառավարության 700Ն հրամանի, որտեղ նշված
է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Ե՞րբ կարելի է դիմել համալսարան ընդունվելու համար։
Ընդունելությունը սկսվում է հունիս- հուլիս ամիսներին և շարունակվում է մինչև
սեպտեմբեր- հոկտեմբեր՝ կախված ԿԳՍՄ նախարարության կողմից սահմանված ժամկետի
Ո՞ւր դիմել կամ գրել ընդունելության վերաբերյալ հարցերով։
Կարելի է գրել deanofficehaybusak@gmail.com, կամ զանգահարել +37410390236
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հայաստան մուտք գործելու համար։
Visa – mfa.am կայքից պետք է տեղեկանալ թե որ ցուցակի մեջ է ձեր երկիրը․․․ եթե մուտքը
հնարավոր է միայն ԱԳՆ հրավերի միջոցով, ուղարկեք անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը
deanofficehaybusak@gmail.com և հետևեք հետագա հրահանգներին։
Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր էլեկտրոնային վիզայով՝
ներբեռնելով համալսարանի կողմից տրված պայմանական ընդունելության նամակը
Որո՞նք են այլ բուհից տեղափոխվելու կամ վերականգնվելու վերջնաժամկետները։
Դիմումների ընդունման ժամկետները՝
- Առաջին կիսամյակի համար՝ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 14-ը։
- Երկրորդ կիսամյակի համար՝ մինչև փետրվարի 10-ը։