Իրավագիտություն
Երևանի Հայբուսակ համալսարանի «Իրավագիտություն» կրթական ծրագիրը միավորում է հիմնարար իրավագիտական գիտելիքը, գործնական պատրաստվածությունը և ժամանակակից իրավական համակարգերի ուսումնասիրությունը՝ պատրաստելով մասնագետներ, ովքեր կարող են արդյունավետ գործունեություն ծավալել իրավական տարբեր ոլորտներում։
Ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում համապարփակ գիտելիքներ իրավունքի հիմնարար ճյուղերի, իրավական համակարգերի և օրենսդրության վերաբերյալ, զարգացնում են իրավական խնդիրների վերլուծության, փաստարկման, մասնագիտական հաղորդակցության և իրավական լուծումներ մշակելու հմտություններ։
Կրթական գործընթացում տեսական գիտելիքը համադրվում է գործնական ուսուցման հետ։
Իրավաբանական կլինիկայում, Կրիմինալիստիկայի լաբորատորիայում, Դատախաղերի համար նախատեսված դատական նիստերի դահլիճում գործնական պարապմունքների, մասնագիտական հանդիպումների և ոլորտային կազմակերպություններում իրականացվող ուսուցման միջոցով ուսանողները հնարավորություն են ստանում կիրառել ձեռք բերած գիտելիքները և ծանոթանալ իրավաբանական աշխատանքի իրական միջավայրին։
Հայ-իտալական կրկնակի դիպլոմ
Ծրագրի կարևոր առավելություններից է Երևանի Հայբուսակ համալսարանի և Իտալիայի Տերամոյի համալսարանի համագործակցությամբ իրականացվող Double Degree՝ կրկնակի դիպլոմի ծրագիրը, որը մեկնարկել է 2025 թվականին։
Ծրագրի շրջանակում ուսանողները երկու տարի սովորում են Հայաստանում, երկու տարի՝ Իտալիայում, իսկ ուսումնառության ավարտին ստանում են կրկնակի դիպլոմ։ Սա հնարավորություն է տալիս համատեղել հայկական և եվրոպական իրավագիտական կրթությունը, ուսումնասիրել երկու երկրների իրավական համակարգերը, ձեռք բերել միջազգային ակադեմիական և մշակութային փորձ և ձևավորել միջազգային մասնագիտական կապեր։
| Իրավագիտություն | ||
|---|---|---|
| Բակալավրիատ | Մագիստրատուրա | |
Կրթության տևողությունը | 4 տարի (առկա), 5 տարի (հեռակա) | 2 տարի (առկա) |
Կրեդիտների ծավալը | 240 ECTS | 120 ECTS |
- մասնագիտություններ
Առաջին տարվա դիմորդներ
Տրանսֆերային ուսանողներ
Անձնակազմ
Լիանա Մալխասյան
Տերոյան Սաթենիկ
Պիպոյան Սյուզաննա
- գործնական փորձ
| Իրավագիտություն և միջազգային հարաբերությունների ինստիտուտ | ||||
|---|---|---|---|---|
| Ֆակուլտետներ | Օտարերկրյա ուսանողներին | Սփյուռքի և ԱՊՀ ուսանողներ | Հայաստանի ուսանողներին | Մագիստրատուրա |
Իրավագիտություն | $2000 | 500․000֏ | 450․000֏ | 330․000֏ |
Միջազգային հարաբերություններ | $2000 | 500․000֏ | 450․000֏ | 330․000֏ |
Իրավագիտություն և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Ֆակուլտետներ
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ մասնագիտություններ կան Ձեր ինստիտուտում:
«Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտում կրթությունը
կազմակերպվում է «Իրավագիտություն» և «Միջազգային հարաբերություններ» կրթական
ծրագրերով՝ բակալավրիատում և մագիստրատուրայում:
Որքա՞ն է կրթության տևողությունը:
Բակալավրիատում կրթության տևողությունը 4 տարի է՝ առկա ուսուցման դեպքում, 5 տարի՝
հեռակա ուսուցման դեպքում:
Մագիստրատուրայում կրթության տևողություն 2 տարի է:
Որքա՞ն է կրթության տևողությունը:
Մագիստրատուրայում կրթությունը իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով: