Անցնել բովանդակությանը

Ուսանողական կյանք

Երևանի Հայբուսակ համալսարանում ուսանողական կյանքը կրթական գործընթացի կարևոր շարունակությունն է։ Այստեղ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունի բացահայտելու իր ներուժը, զարգացնելու հետաքրքրություններն ու կարողությունները, հանդես գալու սեփական նախաձեռնություններով և դառնալու ակտիվ համալսարանական համայնքի մի մասը։


Մշակութային, մարզական, գիտական և հասարակական միջոցառումները, ուսանողական նախաձեռնություններն ու միջազգային շփումները ստեղծում են բազմազան և համագործակցային միջավայր, որտեղ ձևավորվում են ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև ընկերական կապեր, առաջնորդական հմտություններ և կյանքի կարևոր փորձառություններ։

Ուսանողական կյանք

Այսօր «Հայբուսակ» համալսարանում սովորում է ավելի քան 2 500 ուսանող՝ Հայաստանից և աշխարհի ավելի քան 30 երկրներից։
+ 0
Ավելի քան 35 տարվա պատմության ընթացքում համալսարանը կրթել և մասնագիտական ուղի է հարթել ավելի քան 15 000 շրջանավարտների համար
+ 0
Մենք համագործակցում ենք ավելի քան 10 առաջատար կլինիկաների հետ, որտեղ մեր ուսանողները անցնում են մասնագիտական պրակտիկա և ձեռք բերում գործնական փորձ։
+ 0