Տեղափոխումներ
Ուսանողների տեղափոխություն և ուսման շարունակություն
Երևանի «Հայբուսակ» համալսարանը հնարավորություն է ընձեռում այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողներին տեղափոխվել «Հայբուսակ» և շարունակել բակալավրիատի կամ մագիստրատուրայի կրթությունը համապատասխան կրթական ծրագրերով։
Համալսարանը կրթական գործընթացը կազմակերպում է Բոլոնյան գործընթացի սկզբունքներին համապատասխան, և հանդիսանում է Հայաստանի առաջին բուհերից մեկը, որը կրթական համակարգում ներդրել է Բոլոնյան համակարգը։
«Հայբուսակ» համալսարան տեղափոխվելիս ուսանողի նախկին ուսումնառության արդյունքների և կուտակած կրեդիտների ճանաչումն իրականացվում է համալսարանի սահմանված ընթացակարգերի և գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։
Այս համակարգը հնարավորություն է տալիս՝
նպաստել ուսանողների և շրջանավարտների ակադեմիական շարժունակությանը,
ապահովել ուսումնառության արդյունքների և կրեդիտների համադրելիություն,
աջակցել ուսանողների մասնագիտական և անձնական զարգացմանը,
ստեղծել որակյալ բարձրագույն կրթության հասանելիություն,
նպաստում է ուսանողակենտրոն ուսուցման ներդրմանն ու ամրապնդմանը
Շարունակե՛ք ձեր կրթական ճանապարհը «Հայբուսակում»
Տեղափոխվելով «Հայբուսակ» համալսարան՝ դուք կարող եք շարունակել արդեն սկսած կրթությունը՝ հաշվի առնելով նախկինում ձեռք բերած ուսումնառության արդյունքները և կուտակած կրեդիտները՝ համապատասխան ընթացակարգի համաձայն։
Համալսարանն իրականացնում է կրթական գործունեություն 18 մասնագիտությունների գծով, ինչը հնարավորություն է տալիս տալիս ընտրել ձեր մասնագիտական նպատակներին համապատասխան կրթական ծրագիր։