Անցնել բովանդակությանը

Ֆարմացիա

«Ֆարմացիա» կրթական ծրագիրը նպատակաուղղված է դեղագործության ոլորտում մասնագիտական գիտելիքներով, գործնական հմտություններով և մասնագիտական կարողություններով օժտված մասնագետների պատրաստմանը։

Ծրագիրն ապահովում է ուսանողների տեսական և գործնական պատրաստվածությունը՝ նրանց հետագա մասնագիտական գործունեության, շարունակական կրթության և մասնագիտական զարգացման համար։

Ֆարմացիա

Կրթական ծրագրի անվանումը

Ֆարմացիա

Որակավորման աստիճանը

Ֆարմացիայի բակալավր

Ուսումնառության տևողությունը

4 տարի (8 կիսամյակ)

Կրեդիտների քանակը

240 ECTS

Ուսուցման ձևը

Առկա

Տարեկան ուսման վարձ (2027–2028 ուս. տարի)

ՀՀ քաղաքացիներ՝ 550․000֏

Սփյուռք և ԱՊՀ՝ 750․000֏ (հայերեն ուսուցմամբ) / 1․200․000֏ (օտար լեզվով ուսուցմամբ)

Օտարերկրյա քաղաքացիներ՝ 2․000․000֏

Ծրագիրը համադրում է դեղագործական ոլորտի հիմնարար և մասնագիտական առարկաների տեսական ուսուցումն ու գործնական պատրաստվածությունը։ Ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում դեղերի, դրանց բաղադրության, հատկությունների, ազդեցության, պահպանման և կիրառման վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև զարգացնում են դեղագործական գործունեության իրականացման համար անհրաժեշտ գործնական հմտություններ։

Ուսումնական գործընթացը կազմակերպվում է առկա ուսուցման ձևով՝ համալսարանի ակադեմիական օրացույցին և ուսումնական պլանին համապատասխան։

Կրթական ծրագրի նպատակներն ու խնդիրները

Կրթական ծրագրի հիմնական նպատակն է ձևավորել դեղագործության ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, ինչպես նաև ստեղծել հիմք շրջանավարտների հետագա մասնագիտական զարգացման, շարունակական կրթության և ինքնուրույն ուսումնառության համար։

Ծրագրի հիմնական խնդիրներն են՝

  • պատրաստել ազգային և միջազգային աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ,
  • ուսանողներին տրամադրել դեղագործական գիտություններին և մասնագիտական գործունեությանը վերաբերող հիմնարար ու մասնագիտական գիտելիքներ,
  • ձևավորել դեղագործական գործունեության իրականացման համար անհրաժեշտ գործնական հմտություններ և մասնագիտական կարողություններ,
  • զարգացնել ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները մասնագիտական տարբեր իրավիճակներում կիրառելու կարողությունը,
  • ձևավորել մասնագիտական պատասխանատվություն, էթիկական վարքագիծ և արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • զարգացնել դեղերի և դեղագործական արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը վերլուծելու և մասնագիտական որոշումներ կայացնելու կարողությունները,
  • խթանել ինքնուրույն ուսումնառությունը, շարունակական մասնագիտական զարգացումը և ցկյանս կրթության մշակույթը,
  • նպաստել ուսանողների ակադեմիական և մասնագիտական ներուժի լիարժեք զարգացմանը,
  • պատրաստել շրջանավարտներին մասնագիտական գործունեություն իրականացնելու՝ մասնագիտական չափորոշիչներին, իրավական պահանջներին և էթիկական սկզբունքներին համապատասխան։
Այսօր «Հայբուսակ» համալսարանում սովորում է ավելի քան 2 500 ուսանող՝ Հայաստանից և աշխարհի ավելի քան 30 երկրներից։
+ 0
Ավելի քան 35 տարվա պատմության ընթացքում համալսարանը կրթել և մասնագիտական ուղի է հարթել ավելի քան 15 000 շրջանավարտների համար
+ 0
Մենք համագործակցում ենք ավելի քան 10 առաջատար կլինիկաների հետ, որտեղ մեր ուսանողները անցնում են մասնագիտական պրակտիկա և ձեռք բերում գործնական փորձ։
+ 0

Միջազգային ուսանողներ

Շրջանավարտի մասնագիտական կարողությունները

Ծրագրի ավարտին շրջանավարտը՝

  • կունենա դեղագործության ոլորտի հիմնարար և մասնագիտական գիտելիքներ,
  • կկարողանա կիրառել ձեռք բերած գիտելիքները դեղագործական գործունեության ընթացքում,
  • կկարողանա աշխատել դեղերի և դեղագործական արտադրանքի հետ՝ պահպանելով դրանց ընդունման, պահպանման և տրամադրման համապատասխան պահանջները,
  • կկարողանա մասնագիտական տեղեկատվություն տրամադրել դեղերի և դրանց կիրառման վերաբերյալ՝ իր իրավասությունների շրջանակում,
  • կկարողանա արդյունավետ հաղորդակցվել պացիենտների, գործընկերների և առողջապահության ոլորտի այլ մասնագետների հետ,
  • կպահպանի մասնագիտական էթիկայի, պատասխանատվության և անվտանգության սկզբունքները,
  • կկարողանա աշխատել թիմում և արդյունավետ գործել տարբեր մասնագիտական իրավիճակներում,
  • պատրաստ կլինի շարունակելու կրթությունը և մասնագիտական զարգացումը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային կրթական միջավայրում։

Մասնագիտական զարգացման հնարավորություններ

Կրթական ծրագիրը շրջանավարտին հնարավորություն է տալիս շարունակելու մասնագիտական և ակադեմիական զարգացումը՝ հետագա կրթական ծրագրերի, մասնագիտական վերապատրաստումների, շարունակական մասնագիտական զարգացման և ցկյանս ուսումնառության շրջանակներում։

Ծրագրի ավարտը կարող է հիմք հանդիսանալ նաև դեղագործության և հարակից ոլորտներում հետագա մասնագիտացման ու ակադեմիական ուսումնառության համար՝ համապատասխան ընդունելության և մասնագիտական պահանջների պահպանմամբ։

Անձնակազմ

Ալի Շմյար

Ալի Շմյար

Ընտանեկան բժիշկ, դասախոս

Բժշկության դոկտոր (M.D.)

Իրենա Հովսեփյան

Իրենա Հովսեփյան

Ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ, ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի վարիչ, սիմուլյացիոն կենտրոնի ղեկավար

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սոհեյլ Բեյթոլլահալաքբար

Սոհեյլ Բեյթոլլահալաքբար

Պլաստիկ վիրաբույժ, մազերի փոխպատվաստման վիրաբույժ

Բժիշկ (MD), պլաստիկ վիրաբուժության մագիստրոս

Սիմուլյացիոն Կենտրոն
Ավելին
Ատամնաբուժական Կլինիկա
Ավելին
Բժշկական ինստիտուտ · 2027–2028 ուս. տարի
ՖակուլտետներՕտարերկրյա ուսանողներՍփյուռքի և ԱՊՀ ուսանողներՀՀ քաղաքացի ուսանողներ

Բուժական գործ

2․000․000֏

1․000․000֏ — հայերեն ուսուցմամբ

1․400․000֏ — օտար լեզվով ուսուցմամբ

1․000․000֏

Ստոմատոլոգիա

2․000․000֏

1․000․000֏ — հայերեն ուսուցմամբ

1․400․000֏ — օտար լեզվով ուսուցմամբ

1․000․000֏

 Դեղագործություն

2․000․000֏

750․000֏ — հայերեն ուսուցմամբ

1․200․000֏ — օտար լեզվով ուսուցմամբ

550․000֏

Բնօգտագործում և

բնապահպանություն

2․000․000֏

750․000֏

750․000֏

Բժշկական ինստիտուտի Ֆակուլտետներ

Հաճախ տրվող հարցեր - Հայ դիմորդների համար

2027–2028 ուսումնական տարվա տարեկան վարձը ՀՀ քաղաքացիների համար՝

  • Բուժական գործ՝ 1 000 000 ՀՀ դրամ
  • Ստոմատոլոգիա՝ 1 000 000 ՀՀ դրամ
  • Դեղագործություն՝ 550 000 ՀՀ դրամ
  • Բնօգտագործում և բնապահպանություն՝ 750 000 ՀՀ դրամ

Սփյուռքի, ԱՊՀ և օտարերկրյա ուսանողների վարձերը՝ «Ուսման վարձ» էջում։

Բուժգործ մասնագիտության համար ուսման տևողությունը 6 տարի է
Ստոմատոլոգիա մասնագիտության համար ուսման տևողությունը 5 տարի է
Ֆարմացիայի բակալավր մասնագիտության համար ուսման տևողությունը 4 տարի է։
Ֆարմացիայի մագիստրոս մասնագիտության համար ուսման տևողությունը 1 տարի է։

Հաճախ տրվող հարցեր - Արտասահմանյան դիմորդների համար

Ընդունելությունը կատարվում է համաձայն կառավարության 700Ն հրամանի, որտեղ նշված
է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ընդունելությունը սկսվում է հունիս- հուլիս ամիսներին և շարունակվում է մինչև
սեպտեմբեր- հոկտեմբեր՝ կախված ԿԳՍՄ նախարարության կողմից սահմանված ժամկետի

Կարելի է գրել deanofficehaybusak@gmail.com, կամ զանգահարել +37410390236

Visa – mfa.am կայքից պետք է տեղեկանալ թե որ ցուցակի մեջ է ձեր երկիրը․․․ եթե մուտքը
հնարավոր է միայն ԱԳՆ հրավերի միջոցով, ուղարկեք անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը
deanofficehaybusak@gmail.com և հետևեք հետագա հրահանգներին։
Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր էլեկտրոնային վիզայով՝
ներբեռնելով համալսարանի կողմից տրված պայմանական ընդունելության նամակը

Դիմումների ընդունման ժամկետները՝

  • Առաջին կիսամյակի համար՝ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 14-ը։
  • Երկրորդ կիսամյակի համար՝ մինչև փետրվարի 10-ը։