ՀՀ արդարադատության նախարարությունը սեպտեմբերի 22-ից մեկնարկում է «Դարձի՛ր կամավոր» ծրագրի 4-րդ փուլը, որի նպատակն է Պրոբացիայի ծառայության արխիվային նյութերի թվայնացումը։
Ծրագրի շրջանակում կամավորները կմասնակցեն արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքներին, որոնք կիրականացվեն Երևանում՝ ՀՀ արդարադատության նախարարության, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի և Երևանի պետական համալսարանի վարչական շենքերում։
Ծրագրին մասնակցելու համար կամավորների հետ կկնքվի կամավոր աշխատանքի մասին պայմանագիր և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր։
Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր, իսկ առավել ակտիվ կամավորները կստանան խրախուսական պարգևներ։
Հետաքրքրված ուսանողները կարող են մասնակցության հայտը լրացնել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ։
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝ volunteer@justice.am։


