Նոյեմբերի 13-ին Երևանի Հայբուսակ համալսարանի Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտի ուսանողներն ուսումնական այցով հյուրընկալվեցին ՀՀ Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնում։
Այցի շրջանակում ուսանողները մասնակցեցին ճանաչողական էքսկուրսիայի, որի ընթացքում ներկայացվեցին Կենտրոնական բանկի հիմնական գործառույթները, դրամավարկային քաղաքականության սկզբունքները, հայկական դրամի պատմությունն ու դրամանիշների առանձնահատկությունները։ Ինտերակտիվ ցուցադրությունները հնարավորություն տվեցին թեմային ծանոթանալու ավելի հետաքրքիր և անմիջական ձևաչափով։


