Բուժական գործ

«Բուժական գործ» կրթական ծրագիրը նպատակաուղղված է բժշկության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը։

Ծրագիրն ապահովում է բժշկական գիտելիքների, մասնագիտական հմտությունների և գործնական կարողությունների ձևավորում՝ հնարավորություն տալով շրջանավարտներին հետագա մասնագիտական գործունեությունն իրականացնել ժամանակակից բժշկության ազգային և միջազգային չափանիշներին համապատասխան։

Բուժական գործ

Որակավորումների ազգային շրջանակի մակարդակ

7-րդ մակարդակ՝ դիպլոմավորված մասնագետ

Շնորհվող որակավորում

Բժիշկ

Ուսման տևողությունը

6 տարի (12 կիսամյակ)

Կրեդիտների քանակը

360 ECTS

Ուսուցման ձևը

Առկա

Ուսուցման լեզուները

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Կրթական ծրագրի նպատակն ու խնդիրները

Ծրագրի նպատակն է պատրաստել բժշկության ոլորտում բարձր որակավորում ունեցող, մրցունակ և պատասխանատու մասնագետների, որոնք ունեն ժամանակակից առողջապահության պահանջներին համապատասխան մասնագիտական գիտելիքներ, հմտություններ և կարողություններ։

Ծրագրի ավարտին շրջանավարտը՝

  • կտիրապետի բժշկական գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնարար և մասնագիտական գիտելիքներին ու գործնական հմտություններին,
  • կկարողանա իրականացնել ախտորոշիչ, բուժական և կանխարգելիչ գործունեություն՝ իր մասնագիտական իրավասությունների շրջանակում,
  • կկարողանա արդյունավետ հաղորդակցվել պացիենտների, նրանց ընտանիքների, գործընկերների և առողջապահական այլ մասնագետների հետ,
  • կկարողանա ապահովել պացիենտի անվտանգությունը, պահպանել բժշկական էթիկայի և մասնագիտական վարքագծի սկզբունքները,
  • կկարողանա մասնագիտական գործունեության ընթացքում կիրառել ապացուցահեն բժշկության սկզբունքները և հիմնավորել մասնագիտական որոշումները,
  • պատրաստ կլինի շարունակելու մասնագիտական և ակադեմիական կրթությունը, իրականացնելու ինքնակրթություն և ապահովելու շարունակական մասնագիտական զարգացումը,
  • կկարողանա կիրառել քննադատական և վերլուծական մտածողություն, ստեղծել նոր գաղափարներ և լուծումներ առաջարկել բարդ ու ոչ ստանդարտ մասնագիտական իրավիճակներում,
  • կգիտակցի բժշկի մասնագիտության սոցիալական նշանակությունը և իր մասնագիտական գործունեության նկատմամբ կդրսևորի բարձր պատասխանատվություն,
  • կկարողանա աշխատել բազմամասնագիտական թիմում՝ հարգելով տարբեր սոցիալական խմբերի, մշակույթների և աշխարհայացքների առանձնահատկությունները,
  • կգիտակցի Երևանի «Հայբուսակ» համալսարանի շրջանավարտ լինելու պատասխանատվությունը և կներկայացնի համալսարանը մասնագիտական ու հասարակական միջավայրում։

Ծրագիրը հիմնված է արդյունքահեն կրթության սկզբունքների վրա և ներառում է բժշկական հիմնական կրթության համար նախատեսված առանցքային ուղղությունները՝ կենսաբժշկական գիտություններ, կլինիկական գիտություններ և հմտություններ, վարքաբանական և սոցիալական գիտություններ։

Ծրագրի կրեդիտային կառուցվածքը համապատասխանում է Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի (ECTS) սկզբունքներին, իսկ ծրագիրը դասակարգված է Որակավորումների ազգային շրջանակի 7-րդ մակարդակում։

Աշխատանքի հնարավորություններ

Կրթական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտը կարող է ներգրավվել առողջապահության ոլորտի տարբեր կառավարչական, վարչական, կազմակերպչական և օժանդակ մասնագիտական գործունեություններում՝ գործող օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակում։

Բժշկական ինքնուրույն գործունեություն, այդ թվում՝ ախտորոշիչ, բուժական և կանխարգելիչ ծառայությունների իրականացում, հնարավոր է համապատասխան հետբուհական մասնագիտական կրթություն՝ ինտերնատուրա կամ կլինիկական օրդինատուրա, տվյալ մասնագիտությամբ ավարտելուց և գործող կարգավորումների պահանջները կատարելուց հետո։

Շրջանավարտը կարող է նաև շարունակել գործունեությունը կրթության ոլորտում՝ համապատասխան պահանջների պահպանմամբ։

Կրթական և հետազոտական լաբորատորիաների առկայությունը նպաստում է ուսանողների գործնական և հետազոտական կարողությունների զարգացմանը։ Ինստիտուտը կարևորում է գիտելիքի կիրառական նշանակությունը և կրթական գործընթացի կապը մասնագիտական ու գիտական գործունեության հետ։

Այսօր «Հայբուսակ» համալսարանում սովորում է ավելի քան 2 500 ուսանող՝ Հայաստանից և աշխարհի ավելի քան 30 երկրներից։
+ 0
Ավելի քան 35 տարվա պատմության ընթացքում համալսարանը կրթել և մասնագիտական ուղի է հարթել ավելի քան 15 000 շրջանավարտների համար
+ 0
Մենք համագործակցում ենք ավելի քան 10 առաջատար կլինիկաների հետ, որտեղ մեր ուսանողները անցնում են մասնագիտական պրակտիկա և ձեռք բերում գործնական փորձ։
+ 0

Հետագա կրթության հնարավորություններ

Կրթական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտը կարող է շարունակել մասնագիտական և ակադեմիական կրթությունը՝

  • ինտերնատուրայում,
  • կլինիկական օրդինատուրայում,
  • ասպիրանտուրայում (PhD),
  • շարունակական մասնագիտական զարգացման և ցկյանս ուսումնառության ծրագրերում։

Ընդունելություն

Ծրագրին կարող են դիմել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք։

Ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան կարգավորումների և պահանջների համաձայն։

Ինստիտուտը պահպանում է կապը շրջանավարտների հետ և հետաքրքրված է նրանց մասնագիտական առաջընթացով։ Շրջանավարտների մասնագիտական փորձն ու հետադարձ կապը կարող են օգտագործվել կրթական ծրագրերի և մասնագիտական պատրաստվածության շարունակական բարելավման նպատակով։

Անձնակազմ

Ալի Շմյար

Ընտանեկան բժիշկ, դասախոս

ժշկության դոկտոր (M.D.)

Իրենա Հովսեփյան

Ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ, ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի վարիչ, սիմուլյացիոն կենտրոնի ղեկավար

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սոհեյլ Բեյթոլլահալաքբար

Պլաստիկ վիրաբույժ, մազերի փոխպատվաստման վիրաբույժ

Բժիշկ (MD), պլաստիկ վիրաբուժության մագիստրոս

Սիմուլյիացիոն Կենտրոն
Ավելին
Ատամնաբուժական Կլինիկա
Ավելին
Բժշկական ինստիտուտ
ՖակուլտետներՕտարերկրյա ուսանողներինՍփյուռքի և ԱՊՀ ուսանողներՀայաստանի ուսանողներին

Բուժական գործ

$3500

750․000֏

750․000֏

Ստոմատոլոգիա

$3500

750․000֏

750․000֏

 Դեղագործություն

$2500

750․000֏

550․000֏

Բնօգտագործում և

բնապահպանություն

750․000֏

750․000֏

Բժշկական ինստիտուտի Ֆակուլտետներ

Հաճախ տրվող հարցեր - Հայ դիմորդների համար

2026/2027 ուսւոմնական տարվա համար տարեկան վարձը 1 մլն դրամ է Բուժգործ և
ստոմատոլոգիա մասնագիտությունների համար , ֆարմացիա մասնագիտության համար 1000000
դրամ է

Բուժգործ մասնագիտության համար ուսման տևողությունը 6 տարի է
Ստոմատոլոգիա մասնագիտության համար ուսման տևողությունը 5 տարի է
Ֆարմացիայի բակալավր մասնագիտության համար ուսման տևողությունը 4 տարի է ։
Ֆարմացիայի մագիստրոս մասնագիտության համար ուսման տևողությունը 1 տարի է ։

Հաճախ տրվող հարցեր - Արտասահմանյան դիմորդների համար

Ընդունելությունը կատարվում է համաձայն կառավարության 700Ն հրամանի , որտեղ նշված
է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ընդունելությունը սկսվում է հունիս- հուլիս ամիսներին և շարունակվում է մինչև
սեպտեմբեր- հոկտեմբեր ՝ կախված ԿԳՍՄ նախարարության կողմից սահմանված ժամկետի

Կարելի է գրել deanofficehaybusak@gmail.com, կամ զանգահարել +37410390236

Visa – mfa.am կայքից պետք է տեղեկանալ թե որ ցուցակի մեջ է ձեր երկիրը․․․ եթե մուտքը
հնարավոր է միայն ԱԳՆ հրավերի միջոցով, ուղարկեք անհրաժեշտ փաստաթղթեի փաթեթը
deanofficehaybusak@gmail.com և հետևեք հետագա հրահանգներին ։
Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր էլէկտրոնային վիզայով ՝
ներբեռնելով համալսարանի կողմից տրված պայմանական ընդունելության նամակը

Առաջին կիսամյակի համար դիմելու ժամկտներն են ՝ օգոստոսի – 15-ը
Սեպտեմբերի 14 ։ Երկրորդ կիսամյակի համար դիմելու ժամկետները – հունվարի 15-
փետրվարի 14-ը ։