Դասախոսության ընթացքում պրոֆեսոր Մելնիկովովան ներկայացրեց Եվրամիության առևտրային քաղաքականության հիմնարար սկզբունքները, միջազգային առևտրատնտեսական հարաբերություններում ԵՄ դերն ու ազդեցությունը, ինչպես նաև առևտրային համաձայնագրերի և տնտեսական համագործակցության արդի զարգացումները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու եվրոպական շուկաների առանձնահատկություններին, քննարկելու համաշխարհային տնտեսության առջև ծառացած մարտահրավերները և ԵՄ առևտրային ռազմավարության զարգացման հեռանկարները։


