
Ս.թ. հունվարի 28-ին ԵՀՀ Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ. Եվա Թորոսյանը և Կենտորնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը մասնակցեցին Եվրոպական համալսարանների ասոցիացիայի կազմակերպած վեբինարին «Բոլոնյան համակարգի գործիքների միջոցով ճանաչման արդար և թափանցիկ գործընթացների ապահովում» թեմայով:
Վեբինարի ընթացքում վարողներն անդրադարձան որակավորումների ճանաչման սկզբունքներին, գործընթացին, Լիսաբոնի ճանաչման կոնվենցիային, ճանաչող գործակալություններին, օտարերկրյա ուսանողների կրեդիտների և որակավորումների ճանաչմանը, դիպլոմի միջուկի թափանցիկությանը և ձևաչափին, ճանաչման համակարգերի թափանցիկությանն ու հասանելիությանը, բարելավման ուղիներին, Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգին (ԵԿՓՀ), որակավորումների շրջանակին, որակի ապահովման Եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին և այլն:


