Միջոցառումներ

Հայբուսակում անցկացվեց եկամուտների պարտադիր հայտարարագրման վերաբերյալ իրազեկման սեմինար

Երևանի «Հայբուսակ» համալսարանի Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում անցկացվեց սեմինար-քննարկում «Ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրում» թեմայով։

Միջոցառման նպատակն էր ուսանողներին և դասախոսներին ներկայացնել եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգի հիմնական սկզբունքները, ընթացակարգերը և կարևորությունը՝ խթանելով նրանց իրազեկվածությունը արդի հարկային քաղաքականության ոլորտում։

Սեմինարն անցկացվեց ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին հստակեցնել մի շարք գործնական հարցեր։

#haybusak#haybusakuniversity

Կիսվել