
ԵՀՀ որակի ապահովման գործիքով տարեկան ինքնագնահատում Մարդկային ռեսուրսների բաժնում
Հունիսի 12-ին տեղի ունեցավ կրթության որակի գնահատման քննարկում, որին մասնակցեցին Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մ․ Ղազարյանը, Զարգացման և վերապատրաստումների համակարգող Ե․ Կաժոյանը, վերապատրաստող դասավանդողներ Հ․ Եփրեմյանը և Ա․ Շամյարը, ինչպես նաև Զարգացման և կրթության որակի ապահովման պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, համալսարանի զարգացման և որակի ապահովման համակարգող Մ. Հովհաննիսյանը։
Մասնակիցները քննարկեցին և ամփոփեցին իրենց անհատական գնահատականներն՝ ըստ չափորոշիչների ու առաջարկեցին բարելավման բազմաթիվ գործողություններ, օրինակ.
- սիմուլյացիոն կենտրոնն ավելի արդյունավետ օգտագործելու համար դասավանդողների և ուսանողների վերապատրաստում
- օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննությունը (OSCE) նախապատրաստում
- համալսարանի ռազմավարական նպատակների, կրթական ծրագրերի և կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգի (ECTS) և նախնական ուսուցման և աշխատանքային փորձի ճանաչման համակարգ (APEL) համակարգի մասին վերապատրաստում
- ՄԿԾ-ների մշտադիտարկում և քննարկում խմբի ավագների հետ
- ուսանողների հարցման անցկացում դասավանդման արդյունավետության մասին
- մասնագիտական կողմնորոշման զրույցների վարում
- ավելի շատ միջազգային հանդիպումներ և կապերի ստեղծում դասավանդող կազմի մասնագիտական զարգացման համար
- ուսանողների աջակցության բաժնի ստեղծում
- պայմանագրեր պոլիկլինիկաների, ՀԿ-ների, կամ այլ կազմակերպությունների հետ, օրինակ՝ համալսարանի կլինիկաներում բուժման կամ տնային խնամքի ծառայություններ, որոնք մատուցվում են ԵՀՀ ուսանողների կողմից՝ դասավանդող կազմի հսկողության ներքո:
Ինքնագնահատման տարեկան կենսափուլի նպատակն է բացահայտել ուժեղ և թույլ կողմերը և իրականացնել բարեփոխումներ։


