

ԵՀՀ ուսանողական խորհրդի հանդիպումներ
Մարտի 22-ին և 28-ին տեղի ունեցան ԵՀՀ ուսանողական խորհրդի (ՈւԽ) նիստեր ԶԿՈԱ թիմի և ԵՀՀ այլ աշխատակիցների մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում ուսանողներն ասացին, որ ծանոթացել են ԵՀՀ ինքնավերլուծությանը։ Ուսանողները քննարկեցին իրենց ներգրավվածությունը համալսարանի կառավարմանը։ Նրանք կազմեցին և հաստատեցին ՈւԽ աշխատանքային պլանը, որոշեցին ակտիվացնել հանձնաժողովների աշխատանքը և մասնակցել առաջիկա ԵՀՀ ռազմավարական ծրագրի տարեկան վերանայմանը։
Աշխատանքային պլանի համաձայն ապրիլի 6-ին ուսանողները կազմակերպեցին ծառատունկ ԵՀՀ բակում։


