


ԵՀՀ ՌԾ-ի տարեկան վերանայման առաջին հանդիպում
Ապրիլի 14-ին տեղի ունեցավ ԵՀՀ ռազմավարական ծրագրի 2023 թ. վերանայման առաջին հանդիպումը։ Համալսարանի 2021-25 ռազմավարության տարեկան վերանայման շրջափուլը սկսվեց ԵՀՀ ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և վտանգների (SWOT) վերլուծությամբ։ Մասնակիցներն իրենց կարծիքները գրեցին թղթերի վրա և փակցրեցին գրատախտակին։ Որոշվեց կրկին հանդիպել հաջորդ շաբաթվա ընթացքում՝ SWOT վերլուծության արդյունքներն ամփոփելու և ռազմավարության վերանայումը շարունակելու համար։


