
Ս․ թ․ մարտի 5-ին ԵՀՀ զարգացման և կրթության որակի ապահովման պրոռեկտոր Հ. Կաժոյանը և ԶԿՈԱ պատասխանատու Մ․ Հովհաննիսյանը մասնակցեցին «Դեպի Տիրանա 2024, Բոլոնյան գործընթացը և զարգացումները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում» Եվրոպական համալսարանների ասոցիացիայի վեբինարների սերիայի «Ո՞րն է հաջորդը Որակի ապահովման եվրոպական շրջանակի համար»
վեբինարին։ Բանախոսները նշեցին, որ եվրոպական ստանդարտները վերանայման փուլում են․ հնարավոր է որոշ ստանդարտներ ավելանան կամ միավորվեն։ Կան ստանդարտներ, որոնք ընդգրկված չեն և թեև իրականացվում են ինքնաբերաբար, արժանի են հատուկ ուշադրության։ Որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ Աննա Գովերը նշեց, որ ստանդարտների ձևակերպումը պետք է չպարունակի այնպիսի մանրամասներ, որոնք խանգարելով դրանց ճկունությանը կարող են խանգարել որոշումների կայացմանը։ Ուսանողության տեսակետը ներկայացրեց Եվրոպական ուսանողների միության նախագահ Հորիա Օնիթան։ Հանդիպումը վարեց ԵՀԱ ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն Մարիա Քելոն։


