Միջոցառումներ

ՎԵԲԻՆԱՐ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹՎԱՅՆԱՊԵՍ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ»

«Եվրոպական հեռավար և էլեկտրոնային ուսուցման ցանցը» (EDEN) ս.թ. նոյեմբերի 5-ին «Եվրոպական առցանց ուսուցման շաբաթվա» ընթացքում կազմակերպել էր վեբինար «Եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում թվայնապես բարելավված ուսումնառություն. ներկայիս իրադրությունը և հեռանկարները»:

Վեբինարի ընթացքում բանախոսները քննարկեցին Եվրոպական համալսարանների ասոցիացիայի իրականացրած «Եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանում թվայնապես բարելավված ուսումնառություն» հարցման արդյունքները, վերլուծեցին եվրոպական բուհերի արձագանքը համավարակի առաջացրած ճգնաժամանին, համակցված (առկա և հեռավար) ուսումնառության արդյունավետությունը, վիրտուալ շարժունությունը, թվային տեխնոլոգիաներից օգտվելու գրագիտության աստիճանը տարբեր ոլորտներում, թվայնացումը և որակի ապահովման գործընթացները, թվայնացման դերը կրթությունն ավելի հասանելի դարձնելու և ներառման մեջ, հաջորդ 5 տարիների ընթացքում զարգացման ռազմավարկան ծրագրի առաջնահերթությունները և թվայնացման քաղաքականությունը:

Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեց միջազգային կապերի բաժնի ղեկավար Էլյա Ղիասյանը, բժշկական ֆակուլտետի որակի ապահովման ավագ մասնագետ Լուսինե Գրիգորյանը և Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

(Հանդիպման տեսագրության հղումը կարող եք տեսնել ստորև):

Կիսվել