Միջոցառումներ

ՎԵԲԻՆԱՐ «ԻՆՉՊԵՍ Է COVID 19-Ը ԲԱՐԵՓՈԽԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

Ս.թ. հունիսի 16-ին կայացավ միջազգային վեբինար՝ «Ինչպես է COVID 19-ը բարեփոխել համալսարանները» թեմայով, որը կազմակերպել էր «European Network of Living Labs Community» կազմակերպությունը` Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հրավերով: Հանդիպումը կայացավ GoToMeeting հավելվածով:

Վեբինարի առաջին կեսի ընթացքում բանախոսներն Իսպանիայից, Ֆինլանդիայից, Դանիայից և Հարավային Աֆրիկայից ներկայացրեցին իրենց մոտեցումները համավարակով պայմանավորված հեռավար կրթության վերաբերյալ, դրա ազդեցությունը շահակիցների վրա, իսկ երկրորդ հատվածում քննարկեցին բուհերի անելիքները՝ ստեղծված իրավիճակում արդյունավետ գործելու համար:

Երևանի Հայբուսակ համալսարանից վեբինարին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն Աննա Սուքիասյանը, տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը և մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

Կիսվել