Միջոցառումներ

ՎԵԲԻՆԱՐ «ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ ԹՎԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՈՒՄ. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

Ս.թ. հունվարի 26-ին ԵՀՀ Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը մասնակցեց DIGI-HE վեբինարներ. Բարձրագույն կրթության թվայնացման ռազմավարական անդրադարձ խորագրով «Բարձր արդյունավետությամբ թվային կրթության էկոհամակարգի մշակում. ինստիտուցիոնալ ինքնագնահատման գործիքներ» թեմայով վեբինարին, որը կազմակերպել էր Եվրոպական համալսարանների ասոցիացիան:

Վեբինարի ընթացքում վարողներն անդրադարձան մի շարք հարցերի, օրինակ՝ ինչպես են ինստիտուցիոնալ ինքնագնահատման գործիքները նպաստում թվային կրթության էկոհամակարգի մշակմանը, ինչպե՞ս և ո՞ր ինստիտուցիոնալ ինքնագնահատման գործիքներից օգտվել, գործիքների վերլուծության մեթոդոլոգիային և այլն:

Կիսվել