Միջոցառումներ

Ուսանողն ուսումնառության կենտրոնում է

2024 թ․ փետրվարի 13-ին Եվրոպական համալսարանների միությունը կազմակերպել էր վեբինար «Ուսանողակենտրոն ուսումնառություն․ Բոլոնյան համակարգի հեռանկարները» թեմայով՝ «Դեպի Տիրանա 2024, Բոլոնյան գործընթացը և զարգացումները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում» ԵՀԱ վեբինարների սերիայի շրջանակներում։ Վեբինարի ընթացքում բանախոսներն ուսանողակենտրոն մոտեցման ապահովման համար կարևորեցին նախագծի, պրոբլեմի և մարտահրավերի վրա հիմնված ուսումնառությունը։ Ուսանողները պետք է մասնակցեն որոշումների կայացմանը և հնարավորություն ունենան առաջարկելու գնահատման այն ձևերը, որոնք առավելագույնս կբացահայտեն իրենց ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերումը։ Գնահատումը պետք է լինի ներառական: Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեցին զարգացման և կրթության որակի ապահովման գծով պրոռեկտոր Հ․ Կաժոյանը և ԶԿՈԱ համակարգող Մ․ Հովհաննիսյանը։

Կիսվել