Միջոցառումներ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՑԱՆՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԲԺՇԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ ԵՎ ԹՎԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵԲԻՆԱՐԻՆ

Ս.թ. մայիսի 27-ին կայացավ «Եվրոպական հեռավար և էլեկտրոնային ուսուցման ցանցի» (EDEN) կազմակերպած վեբինարը «Բժշկական ֆակուլտետներ և թվային կրթություն» թեմայով:

Վեբինարը վարեց EDEN-ի նախագահ դոկտոր Սանդրա Կուչինա Սոֆթիչը: Լեհական Յագելոնյան համալսարանի և գերմանական Քյոլնի համալսարանի բանախոսներն անդրադարձան նախքան համավարակը և համավարակի ընթացքում առցանց բժշկական կրթության կազմակերպմանը, ապագա բժիշկների համար դասերն առավել արդյունավետ և ինտերակտիվ անցկացնելու հիմնահարցին, «շրջված դասարան» մոդելի արդյունավետությանը, դասընթացները և մոդուլներն առցանց դարձնելու ճանապարհին, թվային հմտությունների զարգացմանը, տեղեկատվական տոխնոլոգիաների մասնագետների հետ սերտ համագործակցությանը, ուսումնական պլանների լրամշակմանը, մուլտիմեդիա գործիքների լայն կիարռմանը, տրանսազգային և միջազգային կրթության տարբերություններին, ուսանողների շարժունության և փոխանակման տարբերություններին, օգտակար հավելվածների և կայքերի կիրառմանը, հարցաշարերի և քննությունների համար նախատեսված արդյունավետ ՏՏ գործիքների ներդրմանը, առցանց թեստերի գնահատման մեխանիզմներին և այլն:

Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ.Եվա Թորոսյանը, նույն Կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, «Հայբուսակ» Բժկական ինստիտուտի տնօրենի տեղակալ Նարինե Մարտիրոսյանը և ինստիտուտի դասախոսներ:

(Հանդիպման տեսագրության հղումը կարող եք տեսնել ստորև):

Կիսվել