Միջոցառումներ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՀԱ «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՈՒՆ ՃԱՆԱՉՈՒՄ. ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵԲԻՆԱՐԻՆ

Ս.թ.-ի ապրիլի 29-ին կայացավ վեբինար «Ակադեմիական որակավորումների սահուն ճանաչում. որակի ապահովման դերը» թեմայով, որը կազմակերպել էր Եվրոպական համալսարանների ասոցիացիան (ԵՀԱ):

Վեբինարը վարեց ԵՀԱ-ի ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն ղեկավար Թիա Լուկկոլան:

Բանախոսներն անդրադարձան որակավորումների ճանաչման հիմնախնդիրներին, մեխանիզմենրին, ներկայացրին գերմանական և իսպանական փորձը:

Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեցին ուսումնական գծով պրոռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ. Եվա Թորոսյանը և նույն Կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

(Հանդիպման տեսագրության հղումը կարող եք տեսնել ստորև):

Կիսվել