Միջոցառումներ

ՄԱՍՆԱԿՑՈւԹՅՈւՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈՐՈւՄԻՆ ԱՎԵՅՐՈւԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 23-25-ին ԵՀՀ Զարգացման և կրթության որակի ապահովման գծով պրոռեկտոր Հ․ Կաժոյանը և ԶԿՈԱ պատասխանատու Մ․ Հովհաննիսյանը պորտուգալական Ավեյրու քաղաքում մասնակցեցին Եվրոպական համալսարանների ասոցիացիայի, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի, Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիայի և Ուսանողների եվրոպական միության կազմակերպած Որակի ապահովման եվրոպական ֆորումին՝ Միջազգայնացումը փոփոխվող աշխարհում. նոր միտումներ և մարտահրավերներ որակի ապահովման համար։Ֆորումի շրջանակում կայացան բազմաթիվ արդյունավետ նիստեր, պանելային քննարկումներ, գործնական և հետազոտական ցուցադրումներ, աշխատարաններ և հանդիպումներ առաջատար փորձագետների հետ։ Ֆորումի նիստերը հիմնականում նվիրված էին միջազգայնացման որակի ապահովմանը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում և դրանից դուրս։ Քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են որակի ապահովումը կարճատև դասընթացների, վիրտուալ շարժունության համատեքստում, որակի միջազգային ասոցիացիաների գործունեությունը, համատեղ դիպլոմների ծրագրեր, որակի ապահովման դերը Եվրոպայից դուրս, ակադեմիական ազնվությունը, միջազգային համագործակցության միջոցով որակի ապահովման կարողությունների զարգացումը, եվրոպական որակի ապահովման ապագան և այլն:

Կիսվել