


Ս.թ. հունիսի 11-ին կայացավ OpenU նախագծի և DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) կազմակերպած վեբինարը՝ «Եվրոպական համալսարանների որակի ապահովում» թեմայով:
Թեմայի շրջանակում բանախոսներն անդրադարձան որակի ազգային և եվրոպական քաղաքականության մշակմանը, որակի ապահովման ներքին և արտաքին ապահովմանը, ինստիտուցիոնալ հավատարմագրմանը և այլն: Վեբինարի ընթացքում ելույթ ունեցան նաև ուսանողներ:
Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեցին «Ռոսլին» արվեստ և հումանիտար գիտությունների ակադեմիայի տնօրեն մ.գ.թ. Մերի Բալայանը, Ակադեմիայի որակի պատասխանատու Արևիկ Խուգեյանը, Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն ի.գ.թ. Լիանա Մալխասյանը, ինստիտուտի դասախոս Գրիշա Առաքելյանը և Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:


