
Ս.թ. ապրիլի 8-9-ը տեղի ունեցան Էրազմուս+ տեղեկատվական առցանց վեբինարները, որի շրջանակներում շահեկիցներին ներկայացրեցին Էրազմուս Մունդուս և Ժան Մոնե Գործողությունների դրամաշնորհային հնարավորությունները:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության վարչության ղեկավար Գոնսալո Սեռանոն:
Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրերի համակարգող Լանա Կարլովան և մյուս բանախոսները տեղեկացրին դրանց վերաբերող մրցույթների մեկնարկի և մասնակցության պայմանների, ինչպես նաև տեղական, տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորությունների մասին։
Վրացական, ղազախական և ուկրաինական բուհերից հրավիրված մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրին հաստատությունների հետ կապերի հաստատմանը և ամրապնդմանը միտված քայլերը:
ԵՀՀ-ից հանդիպմանը մասնակցեցին Միջազգային կապերի ղեկավար Էլյա Ղիասյան, «Հայբուսակ» Բժկական ինստիտուտի տնօրենի տեղակալ, կենս.գ.թ. Տիգրան Պետրոսյանը, ինստիտուտի դասախոս կենս.գ.թ. Մարինե Նալբանդյանը և Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:


