Միջոցառումներ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ DAAD ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆԸ

Ս.թ. սեպտեմբերի 22-ին DAAD (գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության) հայաստանյան գրասենյակը Զում հարթակի միջոցով շահակիցների համար կազմակերպել էր առցանց հանդիպում, որր ընթացքում ներկայացվեցին մագիստորսական և ամառային դասընթացների կրթաթոշակային ծրագրերը, դիմելու ընթացակարգը: Խորհրդատվության ավարտին մասնակիցները հարցեր հղելու հնարավորություն ստացան:

Երևանի «Հայբուսակ» համալսարանից խորհրդատվությանը մասնակցեցին Միջազգային կապերի բաժնի մասնագետ Էլյա Ղիասյանը, Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Աղաբեկյանը և Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

Կիսվել