Միջոցառումներ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԲԱՐԵԼԱՎԵԼՈՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՎ ՈՐԱԿՅԱԼ ՃԿՈՒՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵԲԻՆԱՐԻՆ

Ս.թ. հոկտեմբերի 29-ին կայացավ վեբինար «Բարելավելով հասանելիությունը և ապահովելով որակյալ ճկուն ուսուցում և գնահատում» թեմայով, որ ընթացքում մասնակիցները ներկայացրին այն մարտահրավերները, որոնք առաջացել են COVID-19 համավարակի հետևանքով: Ըստ նրանց, վերջինս արագացրել է բարձրագույն կրթության մեջ թվային տրանսֆորմացիան, որը խթանվել է, որպեսզի համալսարանների անձնակազմերը վերանայեն ուսումնառության գործընթացը: Սա հանգեցրել է նորարարությունների արագացմանը և անհրաժեշտությանը կիրառել համապատասխան տեխնոլոգիաներ՝ լուծումներ գտնելու համար:

Վեբինարը միավորեց բարձրագույն կրթության առաջնորդներին և բազմաթիվ փորձագետներին, որոնք քննարկեցին կրթության ոլորտի տեխնոլոգիաներում կիրառվող կենսական փոփոխությունները: Ավելին, կրթության այս նոր ժամանակաշրջանում, դասավանդողները պետք է տրամադրեն ուսանողներին ճկունություն ստեծելու իրենց սեփական ուսուցման փորձառությունը: Նրանք կարիք ունեն երկարաժամկետ պլանների, որովհետև համալսարանները չեն պատկերացնում վերադարձ մինչև արգելափակումները կիրառվող ուսուցման մեթոդներին: Ապագան առաջարկում է տարբեր հնարավորություններ՝ ներառյալ ուսուցման բնագավառում վերլուծությունների ավելի շատ կիրառում, ուսուցման ընթացքի ավելի շատ վերահսկողություն, դասախոսությունների ձայնագրում, ներգրավվածության մեծացում և կրթության հասանելիություն ավելի լայն շրջանակներին: Ի վերջո նրանք հանգեցին այն եզրակացության, որ տեխնոլոգիաները մեծ դերակատարություն կունենան կրթության ոլորտում:

Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեց տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Աննա Հարությունյանը:

Կիսվել