Միջոցառումներ

Ինստիտուցիոնալ հավատարմագրման այց ԵՀՀ-ում

Ինստիտուցիոնալ հավատարմագրման այց ԵՀՀ-ում


Ապրիլի 17-20 ԵՀՀ այցելեցին Էստոնիայից, Միացյալ Թագավորությունից, Ռումինիայից և Սլովենիայից փորձագետներ՝ գնահատելու ԵՀՀ-ի համապատասխանությունը կրթության որակի ապահովման չափորոշիչներին։ Համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումն իրականացնում է Կրթության որակի էստոնական գործակալությունը (HAKA)։
Փորձագետները հանդիպեցին ԵՀՀ ուսանողների, դասավանդողների, վարչական կազմի, շրջանավարտների և գործատուների հետ։ Բոլոր հանդիպումներն ուսուցողական էին, և դրանք նպաստում են ԵՀՀ զարգացմանը։
Ամփոփելով այցի արդյունքները, հանձնաժողովի նախագահ պրոֆ. Անկա Գրիրը ասաց. «Կարևորն այն է, և մենք դա ի սկզբանե բոլորս համաձայնեցինք, որ դուք իսկապես նվիրված եք ձեր ուսանողներին ու անձնակազմին և այն փաստը, որ դուք ուզում եք բարձրացնել կրթությունը ավելի ու ավելի բարձր մակարդակների։ Մենք տեսնում ենք, որ առաջադիմություն կա բազմաթիվ ոլորտներում՝ որոշ ուղղություններով ավելի արագ և տեսանելի արդյունքներով, իսկ մի քանիսվ արդյունքները դեռ կերևան, այնուամենայնիվ այդ դժվարին գործն ընթացքի մեջ է։ Մենք գնահատում ենք, որ դուք աշխատում եք HAKA-ի հետ այն ստանդարտների համապատասխանության վրա, որոնք թերևս փոքր ինչ ավելի բարձր են, քան ձեր ազգային մակարդակով կիրառվողները։ Դա իհարկե նշանակում է, որ ճանապարհն ավելի դժար կլինի, բայց ավելի գոհացնող արդյունքներով․․․։»
Շնորհակալ ենք HAKA-ին և փորձագետներին մեր աշխատանքը գնահատելու և արժեքավոր խորհուրդների համար, որոնք օգնում են։

Կիսվել