Միջոցառումներ

Ինստիտուցիոնալ բենչմարքինգի գործընկերության մեկնարկ

Հունվարի 24-ին Հ․ Կաժոյանն ու Մ․ Հովհաննիսյանը քննարկեցին Հռոմի Ջոն Կաբոտի համալսարանի փոխնախագահ Մերի Մեռվայի հետ հոգեբանության կրթական ծրագրի ինստիտուցիոնալ բենչմարքինգը։ Մեկ ժամյա հանդիպման ընթացքում, պրոֆ․ Մեռվան բացատրեց իր համալսարանի մոտեցումները, տրամադրեց աշխատանքային փաստաթղթեր և պատրաստակամություն հայտնեց համագործակցելու ԵՀՀ ԿԾ թիմի հետ։ Հունվարի 25-ին Հ․ Կաժոյանն ու Մ․ Հովհաննիսյանը հանդիպեցին Տերամոյի համալսարանի համեմատական իրավունքի և միջազգային բիզնես իրավունքի պրոֆեսոր Ինասիո Կաստելուչիին, որն առաջարկեց կրթական ծրագրերի ինստիտուցիոնալ բենչմարքինգի նպատակով երկու բուհերում ստեղծել աշխատանքային խմբեր, շարժունության հնարավորություն տալ հայ դասավանդողները և ուսանողներին՝ հատկապես ասպիրանտներին, որ նրանք բարելավեն ԵՀՀ իրավագիտության մագիստրոսի կրթական ծրագիրն՝ ըստ եվրոպական չափանիշների։

Կիսվել