


Էստոնական կրթության որակի ապահովման գործակալության (HAKA) կողմից հավատարմագրման շրջանակներում Երևանի «Հայբուսակ» համալսարանում ընթանում են ինքնավերլուծության հաշվետվության կազմման աշխատանքները։ Հոկտեմբերի 27-ին, նոյեմբերի 2-ին, 10-ին և 14-ին ԵՀՀ ներքին և արտաքին շահակիցները հանդիպել էին քննարկելու՝ «Ռազմավարական կառավարում», «Ռեսուրսներ», «Որակի մշակույթ», «Ակադեմիական էթիկա», «Դասավանդող կազմ» և «ՄԿԾ»-ներ, «Ուսուցում և դասավանդում» և «Ուսանողի գնահատում» չափորոշիչներն՝ ինքնագնահատելու համար։


