Միջոցառումներ

Հոկտեմբերի 31-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աշխատակիցները մասնակցեցին «Ակադեմիական փոխճանաչման…

Հոկտեմբերի 31-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աշխատակիցները մասնակցեցին «Ակադեմիական փոխճանաչման…

Հոկտեմբերի 31-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աշխատակիցները մասնակցեցին «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն»-ի (ԱՓՇԱՏԿ) կողմից՝ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ իրականացվող «Կրթության շահագրգիռ կողմերին զինել կոմպետենցիաներով կեղծարարությունների բացահայտման և դրանց դեմ պայքարելու համար» (DETECT) ծրագրի շրջանակում կազմակերպված համաժողովին։ 📖🕵️‍♂️ Համաժողովի նպատակն էր կրթության ոլորտի փորձագետներին ներկայացնել
💡կրթական ոլորտում կեղծարարությունների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված մեթոդների առանձնահատկությունները, 💡արհեստական բանականության՝ կրթության կազմակերպման և որակի վրա ունեցած ազդեցությունը, 💡կեղծ որակավորումները հայտնաբերելու և դրանց շրջանառությունը կանխելու լավագույն փորձը, և
💡կրթական փաստաթղթերի իսկության ստուգման մեթոդները։
🧐Համաժողովի ավարտին կրթության ոլորտի փորձագետները գործնական վարժությունների միջոցով փորձեցին կիրառել ներկայացված մեթոդները՝ կեղծ կրթական փաստաթղթերի և որակավորումների նմուշների հիման վրա։ 🎯📚

Կիսվել