Միջոցառումներ

Հայկական և սերբական ՄԿՈւ-ների հանդիպում

2023 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի և Սերբիայի Էրազմուս+ գրասենյակները կազմակերպել էին հանդիպում հայկական և սերբական ՄԿՈւ-ների միջև, որի 80-ից ավել մասնակիցների թվում էին «Հայբուսակ» համալսարանի ուսումնամեթոդական բաժնի ղեկավար Ա․ Մարտիրոսյանը, Զարգացման և կրթության որակի ապահովման գծով պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, ԵՀՀ քոլեջի ԶԿՈԱ պատասխանատու Ի․ Պորկշեյանը և ԶԿՈԱ պատասխանատու Մ․ Հովհաննիսյանը։ Գրասենյակների համակարգողների ողջույնի և ներածական խոսքից հետո տեղական և սերբական քոլեջների ներկայացուցիչները քննարկեցին երկու երկրներում ոլորտի առանձնահատկությունները, միջազգայնացման ուղղությամբ կատարված աշխատանքները և նրանց հնարավոր համագործակցությունը Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության շրջանակում։

Կիսվել