



2019 թ.-ի ապրիլի 11-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կայացավ Էրազմուս+ CBHE “SMART” project (Fostering University-Enterprise Cooperation and Entrepreneurship of Students Via Smart Caffes)-ի հետ կազմակերպված հանրային դասախոսություն, որի ընթացքում մասնակիցներն ակտիվ քննարկեցին և խմբային աշխատանքներ կատարեցին գաղափարների ընտրության, շուկայի վերլուծության և մոտեցումների և գաղափարների հաղորդակցության վերաբերյալ: Դասախոսությունը վարեցին Բելգիայի Վիվ համալսարանական քոլեջից (VIVES University College) հրավիրված դասախոսներ Նիկի Վերբրուգղեն, Սեն վան դեր Բռոեքը և Սիլվի Վանռենտեռղեմը: Երևանի «Հայբուսակ» համալսարանից դասախոսությանը մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը, մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը և հարցումների պատասխանատու Արշալույս Հարությունյանը:


