Հանդիպումներ ԵՀՀ-ի հավատարմագրման գործընթացքի շրջանակում
2023 թվականի փետրվարին և մարտին Երևանի «Հայբուսակ» համալսարանում կայացան բազմաթիվ հանդիպումներ, հավատարմագրման պահանջներին համապատասխանության նպատակով։ Ուսանողների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում քննարկվեցին փաստաթղթերի թարգմանությունը, հավատարմագրման փորձագետների հետ հանդիպումների մասնակիցների ցանկը, գրագողության կանխարգելման էլեկտրոնային ծրագրերի ներդրումը, ԵՀՀ գրադարանից օգտվելու կանոնները, նոր աշխատակիցների ներգրավումը գործընթացին, միջազգայնացման ռազմավարական շրջանակի մշակմանը, հարցումների արդյունքների, հետ քննարկումներին և այլն։
Փետրվարի 16-ին Turnitin-ի ներկայացուցիչները ցուցադրեցին իրենց երկու հիմնական ծրագրերը։ «Նմանություն»-ը (Similarity) բացահայտում է հնարավոր գրագողության դեպքերը և ուսանողներին սովորեցնում ճիշտ հղումներ կատարել գրավոր աշխատանքներում, իսկ «Օրիգինալություն» (Originality) ծրագիրը օգնում է զարգացնել նրանց ինքնուրույնությունը, շարադրության ոճն ու հմտությունները։ Վերջինիս ներդրումը զգալիորեն կնպաստի ԵՀՀ-ում ակադեմիական ազնվության մշակույթի կայացմանը և հետազոտության արդյունքների ներկայացման արդյունավետությունը։


