
Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ հանդիպում ԵՀՀ ուսանողական խորհրդի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ԵՀՀ քոլեջի ուսանողական խորհրդի անդամներ, ԵՀՀ ուսումնական և գիտական գծով պրոռեկտորները, ԵՀՀ ինստիտուտների տնօրեններ, վարչական աշխատակիցներ։ Հանդիպմանը քննարկվեցին ուսանողների առաջարկները։ ԵՀՀ ղեկավարությունը ևս մեկ անգամ կոչ արեց, որ ուսանողներն առավել ակտիվ մասնակցեն բուհի կառավարմանը։


