

Գրագողության դեմ պայքարի StrikePlagiarism ծրագրի քննարկում
Սեպտեմբերի 14-ին ԵՀՀ թիմին տեսակապով միացավ գրագողության դեմ պայքարի StrikePlagiarism ծրագրի ներկայացուցիչ՝ Յ. Կալչունը, որը ներկայացրեց, թե ինչպես է ծրագիրը հայտնաբերում արհեստական բանականության օգնությամբ գրված տեքստերը։ Նա էկրանին կիսեց հայերեն մի աշխատանք, որտեղ ծրագիրը հայտնաբերել էր համացանցից թարգմանաբար օգտագործված նյութեր՝ առանց հղման՝ այդ թվում նաև արհեստական բանականության օգնությամբ։ Նա նշեց, որ իրենք շարունակաբար բարելավում են իրենց ծրագրի որակը և ավելացրեց, որ կազմակերպությունը համալսարանին իր ծառայությունն առաջարկել է հինգ անգամ ավելի էժան՝ ընդամենը համակարգի սպասարկման գնով։ Հ․ Կաժոյանը շնորհակալություն հայտնեց և ասաց, որ համալսարանը կդիտարկի կազմակերպության առաջարկը։
Որոշվեց շուտով նորից հանդիպել՝ քննարկելու աշխատանքային պլանները։


