
GLAD (Կառավարում, ուսումնառություն, գործողություն, երկխոսություն) ցանցային հանդիպում 2023 թ․ առաջնահերթությունների վերաբերյալ
Հունվարի 24-ին ԵՀՀ ԶԿՈԱԿ թիմը մասնակցեց աշխատանքով ուսումնառության վերաբերյալ առցանց սեմինարի, որը կազմակերպել էր Եվրոպական վերապատրաստումների հիմնադրամը (ETF GLAD):
Հանդիպման նպատակն էր քննարկել քոլեջների ֆինանսավորման մեխանիզմները, քոլեջներում և ամբողջ կյանքում կրթության հետազոտությունների բարելավումը, մասնակցային կառավարման մեջ ներգրավվող հատկապես ոչ պետական դերակատարների կարողությունների զարգացումը, որոնք համապատասխանաբար ներկայացրին Վրաստանի, Պաղեստնի և Մոլդովայի փորձը:
Երևանի «Հայբուսակ» համալսարանից հանդիպմանը մասնակցեցին քոլեջի զարգացման և կրթության որակի ապահովման պատասխանատու Ի․ Պորկշեյանը և ԶԿՈԱԿ համակարգող Մարիամ Հովհաննիսյանը։


