
Ս․թ․ հունվարի 23-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի քոլեջի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Ք․ Կոսյանը, զարգացման և կրթության որակի ապահովման պատասխանատու Ի․ Պորկշեյանը և ԵՀՀ զարգացման և կրթության որակի ապահովման պատասխանատու Մ․ Հովհաննիսյանը մասնակցեցին Եվրոպական վերապատրաստումների հիմնադրամի (ETF) «Միջին մասնագիտական գերազանցություն. ինչպե՞ս այն դարձնել համակարգային» թեմայով առցանց սեմինարին: Հանդիպմանն իրենց երկրների փորձով կիսվեցին մոլդավացի և ֆինն բանախոսներ։ Մոլդովայի կրթության և հետազոտության միջին մասնագիտական կրթության և վերապատրաստումների բաժնի ղեկավար Սիլվիու Գինցուն նշեց, որ իր երկրում հիմնականում իրականացվում է աշկերտություն և ստեղծել է վերապատրաստումներով զբաղվող գերազանցության կենտրոն։ Նա հավելեց, որ Առևտրի պալատի անդամները միշտ հանդիպումներ են ունենում քոլեջների ներկայացուցիչների հետ՝ ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունը քննարկելու համար։ Ֆինլանդիայի «Օմինա» կրթական համագործակցության միջին մասնագիտական որակավորումների ղեկավար Մերվի Ջանսոնը ասաց, որ Ֆինլանդիայում մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների և շրջանավարտների աշխատանքում իրացվելուն և կարիերայի տվյալներին հետամուտ լինելուն։ Նա նշեց, որ իր երկրում լայն տարածում ունի աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը։
Հանդիպմնան վարողը մասնակիցներին հիշեցրեց, որ հաջորդ GLAD հանդիպումը տեղի կունենա փետրվարի 8- ին։


